«Սասնա ծռերի» դատավարության ընթացքում զերծ մնացեք փաստաբաններին հետապնդելուց. միջազգային 40 ՀԿ-ների կոչը ՀՀ իշխանություններին

Լուրեր

10.09.2026 | 23:04
ԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտային հարցեր է քննարկել
10.09.2026 | 22:47
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.09.2026 | 22:32
Նոր սպառնալիք գլոբալ տնտեսությանը․ հութիները Եմենում Կարմիր ծովի ափին կարևոր քաղաք են գրավել, շարժվում են դեպի Բաբ էլ-Մանդեբի նեղուց
10.09.2026 | 22:15
Ադիս Աբեբայում ներկայացվել են COP17-ի՝ ՀՀ նախագահության առաջնահերթություններն ու նախապատրաստական աշխատանքները
10.09.2026 | 21:58
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոսը մեղադրվում է ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026 | 21:46
Մինսկի փողոցի ջրամատակարարման համակարգը պետությանը կփոխանցվի և վարձակալության կհանձնվի «Վեոլիա ջուր» ընկերությանը
10.09.2026 | 21:29
Քաղաքական խորհրդակցություններ՝ ՀՀ-ի և Լեհաստանի արտաքին գերատեսչությունների միջև
10.09.2026 | 21:13
Զինված միջադեպ Ստամբուլում․ երկու մարդ զոհվել է, մեկը՝ վիրավորվել
10.09.2026 | 21:00
Իշխանությունը գնում է ընդդիմության գլխատման՝ քաղաքական առումով․ պրոցեսները հանգիստ չեն ընթանա․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 20:46
Կարդալ չգիտենք, վատ ենք հաշվում․ Հայաստանը վերջինն է տարածաշրջանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 20:30
Apple-ը ներկայացրել է iPhone 18 Pro և Pro Max մոդելները, ինչպես նաև իր առաջին «ծալվող» սմարթֆոնը
10.09.2026 | 20:18
Մասիս քաղաքում վթարային ջրանջատում կլինի
10.09.2026 | 20:05
Սիրուշոն մինչ նախագահ Քոչարյանի հարս դառնալը հայտնի աստղ էր, բայց անօրինական են համարել նրա ընկերություններ՝ 75 000 դրամ հիմնադիր կապիտալով․ Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 19:43
Արմաշի նախկին զորանոցի տարածքը հետ են վերցնում Ջրային կոմիտեից․ «Արարատ» ՋՕԸ-ն այն չի օգտագործել
10.09.2026 | 19:30
Գնդապետի պաշտոնանկություն՝ զինվորի մահից 22 օր անց․ ինչ են ակնկալում 19-ամյա տղայի հարազատները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Փաստաբան Վահե Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում թարգմանաբար ներկայացրել է  միջազգային 40 ՀԿ-ների կողմից արված հայտարարությունը՝ կապված  «ՀՀ-ում փաստաբանների մասնագիտության անկախության նկատմամբ իրականացվող հետևողական անընդունելի քաղաքականության հետ»:

 

Հայտարարությունը՝ ստորև: 

 

«Երեկ մոտ 40 հասարակական կազմակերպություններ շուրջ 20 պետություններից (Նորվեգիա, Գերմանիա, Շվեյցարիա, Ռուսաստան, Ալբանիա, Ուկրաինա, Ավստրիա, Բելառուս, ՄԹ, Լեհաստան, Լիտվա, Ադրբեջան, Ղազախստան, Մոլդովա, Հայաստան, ևն), հաշվի առնելով փաստաբանների նկատմամբ Հայաստանում իշխանությունների կողմից իրականացվող հարձակումները, որոնք արդեն անցել են հետապնդումներ համարվելու սահմանը, իրենց մտահոգությունն են արտահայտնել այս մասնագիտության անկախության նկատմամբ իրականացվող հետևողական անընդունելի քաղաքականության վերաբերյալ:

Սույն հայտարարության մեջ այս կազմակերպությունները, որոնք Քաղաքացիական Համերաշխության Պլատֆորմի (ՀԿ-ների ցանց է, որի անդամ են Եվրոպայում, Ասիայում և Հյուսիսային Ամերիկայում գործող ՀԿ-ներ) անդամ կազմակերպություններ են, հատկապես շեշտադրել են փաստաբաններ Մուշեղ Շուշանյանի, Nina Karapetyantsի և Arayik Papikyanի դեմ հարուցված վարույթները և նրանց մասնագիտական աշխատանքին խոչընդոտելու իշխանությունների հետևողական գործելաոճի վրա: Միաժամանակ, հատկապես մտահոգություն են արտահայտել փաստաբաններ Lusine Sahakyanի, Մուշեղ Շուշանյանի, Ara Zaqaryanի, Инесса Петросянի և Arayik Papikyanի նկատմամբ ոստիկանության կողմից ուժի գործադրման կապակցությամբ:

Ավելին, նրանց մտահոգության համար հատուկ առիթ է հատկապես Հայաստանի փաստաբանների պալատի և դրա մարմինների կողմից փաստաբանների նկատմամբ հարուցվող վարույթներում դրսևորվող կողմնակալությունը, մասնավորապես՝ հաշվի առնելով ՓՊ նախագահի և ՓՊ խորհրդի որոշ անդամների կողմից անթաքույց կերպով կողմնապահ հայտարարությունների իրականացումն ի վնաս փաստաբանների, վերջիններիս կողմից իրավաչափորեն իրենց գործունեությունն իրականացնելու պահանջներին և գործելաոճին:

Այս կազմակերպությունները կոչ են արել իշխանություններին հավատարիմ մնալ ՄԱԿ-ի «Փաստաբանների դերի/կարգավիճակի վերաբերյալ հիմնարար սկզբունքներին» (1990թ., Հավանա) և՝

– ապահովել, որպեսզի փաստաբանները հանրային հնչեղության գործերով, մասնավորապես՝ «Սասնա ծռեր» խմբի անդամների դատավարության ընթացքում զերծ մնան իրենց մասնագիտական պարտականությունների կատարման ընթացքում հետապնդումներից և խոչընդոտներից,

– ապահովել փաստաբանների և նշված գործերով իրենց պաշտպանյալների հետ խորհրդապահության պայմաններում հաղորդակցությունը, ինչպես նաև նրանց (փաստաբաններին) ձերբազատել իրենց պաշտպանյալների անունից դատական նիստերին ներկա գտնվելու ապօրինի և կամայական պահանջներին ենթարկվելու պարտադրանքից,

– ապահովել, որպեսզի կարգապահական և այլ պատասխանատվության ընթացակարգերը փաստաբանների դեմ չհարուցվեն վերջիններիս առաջադրված և նրանց կողմից կամայական և չարդարացված պահանջներն և սահմանափակումները խախտելու, փաստաբանների արտահայտվելու ազատության իրականացման կամ փաստաբանների կողմից իրենց մասնագիտական պարտականությունների և էթիկայի պահանջներին համապատասխան գործունեության համար,

– ապահովել 28/06/2017թ.-ին փաստաբանների և նրանց պաշտպանյալների նկատմամբ իրականացված բռնություների վերաբերյալ մանրամասն և անկողմնակալ քննություն,

– ապահովել արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ միջազգային բոլոր ստանդարտներին համապատասխան ընթացակարգեր 2016թ.-ի հուլիսի դեպքերի կապակցությամբ ամբաստանվող, ինչպես և այլ քրեական գործերով:

Հայաստանի փաստաբանների պալատին հատկապես շեշտադրված կերպով կոչ է արվել՝

– ձեռնպահ մնալ կարգապահական վարույթների հարուցումից և կարգապահական պատասխանատվության որևէ միջոցի կիրառումից փաստաբանների նկատմամբ: Նման վարույթները և միջոցները կարող են արդարացված լինել միայն այն դեպքերում, երբ խոսքը վերաբերում է «Փաստաբանության մասին»օրենքի և փաստաբանի վարքագծի կանոնների ԱԿՆՀԱՅՏ խախտումներն:

ՀԳ. Թարգմանությունն արագ եմ արել, որոշ հատվածներ բառացի չեն, բայց իմաստային շեղումներ թույլ չեմ տվել:

ՀՀԳ. Ես կարծում եմ, որ սա այս պատմության, հատկապես դրա՝ փաստաբանությանը վերաբերող և այս հարցում իրենց փալասի նման դրսևորած ՓՊ որոշ ղեկավարների վերաբերյալ երկար խոսակցության դեռ սկիզբն է»: