Արամ Ա-ն Մակրոնին երախտագիտություն է հայտնել՝ Ֆրանսիայում ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու համար

Լուրեր

12.10.2026 | 11:13
Ավինյանը կարգադրեց տուգանել թեթև վթարից հետո 15 րոպեից ավելի ճանապարհը փակող վարորդներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 11:01
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.10.2026 | 10:49
Կոլումբոսի օրվա կապակցությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է
12.10.2026 | 10:36
Ինչո՞ւ ենք ավտոբուսին 20-30 րոպե սպասում, երթևեկության խնդիրներից պետք է խոսենք․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 10:32
Սաուդյան Արաբիայի օդանավակայանին հութիների հերթական հարվածի հետևանքով 1 մարդ զոհվել է, առնվազն 11-ը՝ վիրավորվել
12.10.2026 | 10:15
Երևանում ավելի քան 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել․ 4 անձ կալանավորվել է
12.10.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 12-ի դրությամբ
12.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12.10.2026 | 09:31
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
Բոլորը

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը շնորհակալական նամակ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ պաշտոնապես ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր հռչակելու կապակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք Կիլիկիո կաթողիկոսության մամլո դիվանից:

«Խորապես հավատացած ենք, որ այս որոշումը պերճախոս արտահայտությունն է արդարությանը, մարդու իրավունքներին, պատմական անհերքելի իրողությանն ու 20-րդ դարի առաջին Ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությանը Ձեր հավատարմությանը»,- ասված է Արամ Ա-ի նամակում:

Կիլիկիո կաթողիկոսը նաև նշել է, որ Ֆրանսիայի նախագահի այս որոշումն արտացոլում է այն բարեկամությունը, որը միավորում է հայ և ֆրանսիացի ժողովուրդներին:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը փետրվարի 5-ի երեկոյան հայտարար էր, որ այսուհետ ապրիլի 24-ը Ֆրանսիայում նշվելու է որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր: Թուրքիան դատապարտել էր Մակրոնի այս քայլը՝ նշելով, որ անընդունելի են համարում քաղաքական իրադարձությունները պատմական գործիքի վերածելու՝ Մակրոնի ձգտումը, որպեսզի ինչ-որ կերպ փրկի քաղաքական ճգնաժամ ապրող իր երկրում տիրող իրավիճակը: