Թուրքիան դատապարտել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու՝ Մակրոնի որոշումը

Լուրեր

09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:42
Վթարային ջրանջատում՝ Կապանում
09.11.2026 | 20:28
Նոր ահազանգ․ ռուսական բազայի 2 զինծառայող է կալանավորվել ուկրաինացուն ծեծելու հաղորդման հիման վրա
09.11.2026 | 20:12
Հունգարիայի նախկին վարչապետ Օրբանի եղբայրը ձերբակալվել է մարդկանց թրաֆիքինգի գործով
09.11.2026 | 20:00
ԵՄ-ն ռազմականացվում է․ ՀՀ-ի ինտեգրումը և անվտանգության հարցը սխալ է տարանջատելը․ Սերգեյ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:43
Մանուել Նոյերն այս տարի դուրս չի գա խաղադաշտ
Բոլորը

Թուրքիան դատապարտել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու՝ Ֆրանսիայի որոշումը, որի մասին հայտարարել է երկրի նախագահ Էմանուել Մակրոնը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը:

«Մենք վճռականորեն դատապարտում ենք նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունը, որում նա հաղորդել է ապրիլի 24-ը հայերի ցեղասպանության հիշատակի ազգային օր հռչակելու մասին: Հայերի ցեղասպանության մասին պնդումները քաղաքական սուտ են, հակասում են պատմական փաստերին և իրավական հիմքեր չունեն»,- ասվում է Քալընի տարածած հայտարարությունում:

Նա նաև ասել է, որ Անկարան «դատապարտում և անընդունելի է համարում քաղաքական իրադարձությունները պատմական գործիքի վերածելու՝ Մակրոնի ձգտումը, որպեսզի ինչ-որ կերպ փրկի քաղաքական ճգնաժամ ապրող իր երկրում տիրող իրավիճակը»:

Էմանուել Մակրոնը, հիշեցնենք, փետրվարի 5-ի երեկոյան հայտարարել էր, որ ապրիլի 24-ը Ֆրանսիայում նշվելու է որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր:

Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը պարբերաբար բախումներ է առաջացնում Թուրքիայի և ԵՄ անդամ երկրների միջև: Մակրոնն իր որոշման մասին նախապես տեղեկացրել է Թուրքիայի նախագահ Էրդողանին՝ նշելով, որ ցանկանում է Թուրքիայի հետ բաց երկխոսություն ունենալ։

«Թուրքիայի հետ որոշ անհամաձայնություններ ունենք՝ կապված Իսլամական պետության, մարդու իրավունքների, ինչպես նաև Ցեղասպանության հետ»,- նշել է Մակրոնը: