Գոշ լճի բնականոն վիճակը վերականգնված է

Լուրեր

12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ապրիլ ամսին սոցիալական ցանցերով ահազանգ էր տարածվել, որ Գոշ լճի ափամերձ հատվածում առանց համապատասխան թույլտվության մաքրման աշխատանքներ են կատարվում:

ՀՀ բնապահպանության նախարարությունն անմիջապես արձագանքել էր հրապարակումներին և միջոցներ ձեռնարկել ապօրինի աշխատանքները դադարեցնելու ուղղությամբ:

Նախարարությունից հայտնում են, որ ահազանգի հիմքերով իրականացված գործողությունների արդյունքում տարածքի վարձակալ «Վենդոռ» ՍՊԸ-ի իրականացրած աշխատանքները դադարեցվել էին, գնահատվել էր կատարված աշխատանքի ծավալը և դրա ազդեցությունը շրջակա միջավայրի վրա:

Ծառայողական քննության արդյունքում նկատողություն էր հայտարարվել «Դիլիջան» ազգային պարկի համապատասխան տեղամասի անտառապետին, որը տեղեկացված պետք է լիներ ընկերության կողմից լիճը տիղմից մաքրելու աշխատանքների մեկնարկի մասին: Վարչական պատասխանատվության էր ենթարկվել «Վենդոռ» ընկերությունը՝ առանց բնապահպանական փորձաքննության դրական եզրակացության լճի տարածքում աշխատանքներ նախաձեռնելու համար:

Բնապահպանական խնդիրներով մտահոգ քաղաքացիները հիմնահարցը բարձրացրել էին նաև ապրիլի 15-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում անցկացվող էկոտուրիզմի խնդիրներին նվիրված համաժողովի ժամանակ, որտեղ նախարար Արծվիկ Մինասյանի և ակտիվիստների միջև պայմանավորվածություն էր ձեռք բերվել ՀՀ բնապահպանության նախարարությունում խնդրի առնչությամբ հանդիպումներ կազմակերպելու շուրջ: Վերջիններիս հետ հանդիպման ժամանակ ՀՀ բնապահպանության նախարարը հայտնել էր, որ անձրևների դադարից մի քանի օր անց հնարավոր կլինի սկսել և կարճ ժամանակահատվածում ավարտել լճի հարակից հատվածների մաքրման աշխատանքները:

Տեղեկացվել էր նաև, որ ափամերձ տարածքները տիղմից մաքրման և բարեկարգման բոլոր աշխատանքներն իրականացնելու են «Դիլիջան» ազգային պարկի մասնագետները՝ «Վենդոռ» ընկերության միջոցների հաշվին, որպեսզի մասնագիտական մոտեցմամբ նվազագույնի հասցվի ազդեցությունը լճի էկոհամակարգի վրա: Կովկասի բնության հիմնադրամի /CNF-ի/ ազգային համակարգող Արման Վերմիշյանն էլ ներկայացրել էր իր դիտարկումները, ըստ որոնց` լճի էկոհամակարգին էական վնաս չի հասցվել, ինչի մասին վկայում է լճի ափամերձ բուսատեսակների բնականոն աճը:

Հուլիս ամսին, անձրևների դադարից 3 օր անց, սկսվել են Գոշ լճի հարակից հատվածների մաքրման աշխատանքները: Ներկա պահին դրանք ավարտվել են և լիճը բերվել է իր նախկին տեսքին։ Աշխատանքների ողջ ընթացքը վերահսկել է ՀՀ բնապահպանության նախարարի հանձնարարությամբ ձևավորված մասնագիտական աշխատանքային խումբը: «Դիլիջան» ազգային պարկի աշխատակիցները համապետական շաբաթօրյակի շրջանակներում վերոհիշյալ տարածքներում իրականացրել են նաև աղբից մաքրման աշխատանքներ: