Բնակչության դիմակայունության բարձրացման գործընթացում ԱԻՆ-ը կկիրառի ԵՄ փորձը

Լուրեր

12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Օգոստոսի 9-ին ՀՀ ԱԻ նախախար Դավիթ Տոնոյանն ընդունեց Եվրամիության «Տարերային և տեխնածին աղետների կանխարգելում, պատրաստվածություն և արձագանքում արևելյան տարածքում» (PPRD EAST 2) ծրագրի ղեկավար Սերգեյ Անագնոստիի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում քննարկվեց PPRD EAST-2 ծրագրի իրականացման ընթացքը Հայաստանում՝ դիտարկելով այն որպես ԵՄ առաջնորդող նախաձեռնություն: Ծրագրի շրջանակում իրականացվում է արտակարգ իրավիճակների ոլորտում ինստիտուցիոնալ և օրենսդրական բազաների բարելավում, Եվրամիության բնակչության պաշտպանության մեխանիզմի փորձի փոխանակում և կիրառում Հայաստանում բնակչության պաշտպանության ոլորտում կարողությունների զարգացման նպատակով, ուսուցման և ուսումնավարժանքների միջոցով ընդունող պետության Ազգային աջակցման համակարգի հնարավորությունների զարգացում, տարածաշրջանային ռիսկերի էլեկտրոնային ատլասի կատարելագործում և հնարավորությունների ընդլայնում, ինչպես նաև՝ հանրային իրազեկման տեղեկատվական ռազմավարության բարելավում:

Իր խոսքում ԱԻ նախարարն անդրադարձավ PPRD EAST-2 ծրագրի միջոցով Հայաստանում արտակարգ իրավիճակների ոլորտում Եվրամիության հետ համագործակցության հնարավորությունների ընդլայնման ու ԵՄ փորձի կիրառմամբ բնակչության պաշտպանվածության, դիմակայունության մակարդակների և աղետների ռիսկերի նվազեցման հնարավորություններին: Որպես բնակչության դիմակայունության բարձրացման կարևոր մեխանիզմ՝ նախարար Տոնոյանն ընդգծեց փրկարարական կամավորական ուժերի ձևավորումը և աղետների կորուստների տվյալների գնահատումը (disaster data loss)՝ ԵՄ փորձի կիրառմամբ:

Գնահատելով ծրագրի շրջանակներում արդեն իսկ իրականացված միջոցառումները՝ կողմերը փաստեցին, որ բավական մեծ առաջընթաց կա ընդունող պետության Ազգային աջակցման համակարգի հնարավորությունների զարգացման և ռիսկային գոտիների քարտեզագրման գործընթացում: Կողմերը պատրաստակամություն հայտնեցին շարունակել համագործակցությունը հանրային իրազեկման մեխանիզմների բարելավման և կամավորական ուժերի ձևավորման ուղղություններով: