ՀՀ խոշորացված համայնքներում Գերմանիայի միջազգային զարգացման ընկերության ծրագրով դասընթացներ են անցկացվում

Լուրեր

12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Վարազդատ Կարապետյանը ներկա է գտնվել Շիրակի մարզի Ամասիա և Աշոցք խոշորացված համայնքների ներկայացուցիչների համար օգոստոսի 7-8-ն անցկացվող «Ծրագրերի կազմում և լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավում» թեմայով վերապատրաստման դասընթացներին: Երկօրյա դասընթացներն իրականացվում են Գերմանիայի միջազգային զարգացման ընկերության (ԳՄՀԸ) «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի «Տեղական տնտեսական զարգացում» բաղադրիչի ներքո: Դասընթացն ուղղված է ՏԻՄ-երի կարողությունների և հմտությունների զարգացմանը՝ համայնքներում տնտեսական ծրագրային առաջարկների կազմման և ներկայացման բնագավառում:

ՀՀ ՏԿԶ փոխնախարար Վարազդատ Կարապետյանը կարևորել է ներկայացվող ծրագրերի իրատեսական լինելը և հորդորել է նախաձեռնող լինել և ակտիվություն ցուցաբերել համայնքային տնտեսական զարգացման ծրագրեր ներկայացնելու հարցում: Նրա խոսքով, այն ծրագրերը, որոնք իրատեսական և հեռանկարային կլինեն, աջակցություն կստանան:
Դասընթացի ժամանակ ԳՄՀԸ «Լավ տեղական ինքնակառավարում Հարավայում Կովկասում» ծրագրի խորհրդատու Արման Քեշիշյանը մասնակիցներին ներկայացրել է ծրագիրը, նպատակները: Քննարկվել են տվյալ համայնքների մրցակցային առավելությունները, համայնքների ներկայացուցիչներին ներկայացվել է իրենց համայնքներում տնտեսական զարգացման հնարավորությունները, ծրագրերի կառուցման և միջոցների հայթայթման մեթոդներն ու գործիքակազմը՝ արդյունքում մասնակցային եղանակով ձևավորելով ծրագրային առաջարկներ:

Նախատեսված է նման դասընթացներ անցկացնել բոլոր տասնութ խոշորացված համայնքներում: Արդեն իսկ դրանք ավարտվել են Վայքում (Վայք և Զառիթափ համայնքների համար), Գորիսում (Գորիս, Տաթև և Տեղ համայնքների համար), Թումանյանում և Ջերմուկում (Ջերմուկ, Գորայք համայնքների համար):