Դա սարկազմ էր, ես չեմ առաջարկել դրոշը փոխել․ Ալեն Սիմոնյան

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Համացանցում բուռն քննարկման թեմա է դարձել Ազգային ժոզովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի՝ ՀՀ օրհներգը փոխելու առաջարկը։ Factor.am -ը թեմայի շուրջ զրուցել է Ալեն Սիմոնյանի հետ։

-Պարոն Սիմոնյան, ձեզ քննադատողներն ասում են՝ բոլորը խնդիրները լուծել եք, մնացել է օրհնե՞րգը։ Ինչո՞ւ եք որոշել այդ հարցը դարձնել օրակարգային։
-Ես միշտ էլ ասել եմ, որ օրհներգը լավը չի, բայց հիմա հանրությանն առաջարկել եմ քննարկել, չեմ առաջարկել փոփոխել, որևէ նախաձեռնությամբ հանդես չեմ եկել։ Այս քննարկումներից հասկացել եմ, որ գործող օրհներգի հետ կապված խնդիրներ կան, և մեծ մասի մոտ այն գոհունակություն չի առաջացնում։ Իհարկե, ամենակարևոր հարցը դա չէ, բայց այդպես միշտ ինչ-որ կարևոր հարցեր են լինելու։ Ես գտնում եմ, որ ինչպես նավն անվանես, այն այնպես էլ առաջ կգնա։ Չեմ համարում, որ թշվառ, անտեր օրհներգը մեր Հայաստանին սազական է։

-Եռագույնին էլ անդրադարձել եք Ձեր ֆեյսբուքյան էջում՝ գրելով, որ պետք է եռագույնին խաչ ավելացնել։
-Դա սարկազմ էր, ես վստահ եմ՝ այս հոդվածը կարդալու են քչերը, կարդալու են այն վերնագիրը, որ դնելու եք։ Սակայն հասկացա, որ լրատվամիջոցներին ձեռնտու է այդ վերնագիրը, իսկ մարդկանց էլ՝ մեկ նախադասություն կարդալ, այլ ոչ թե մեկ էջ։ Կրկնում եմ՝ դա սարկազմ է եղել, չեմ առաջարկել դրոշ փոխել։

-Ուշագրավ է, որ օրհներգը փոխելու հետ կապված անգամ ձեր խմբակցությունում չեն կիսում ձեր տեսակետը։
-Ինչ ասեմ, դեմ են, թող դեմ լինեն։ Այն, ինչ ես մտածել եմ, կիրագործեմ, լուծումը գտել եմ։ Չեմ կարծում, որ որոշում կայացնողը ես եմ կամ Արման Բոշյանը, որոշումը կկայացվի շատ մեծ մասշտաբով։
-Այդուհանդերձ, շարունակում եք պնդել, որ օրհներգը պետք է փոխել։
-Այո, միանշանակ է, որ մարդկանց գերակշիռ մասը համարում է՝ գործող օրհներգը պետք է փոխվի։

-Ի՞նչ եք պատրաստվում անել առաջիկայում։
Կոնկրետ քայլ եմ մտածել, որի մասին շատ շուտով հանրությունը կտեղեկանա։ Լայն հանրային հնչեղություն կստանա այդ նախաձեռնությունը։ Դա կլինի միջանկյալ որոշում, որով չեմ նեղացնի ոչ դեմ, ոչ կողմ մարդկանց, այլ ալտերնատիվ քայլ կառաջակեմ, որը հետագայում նաև կօգնի այս հարցին լուծում տալու։

Շողիկ Գալստյան