Հուլիս ամսին տրանսպորտի նախարարության «թեժ գծով» 102 հեռախոսազանգ է ստացվել

Լուրեր

12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում գործող «թեժ գծի» և տեղեկատու հեռախոսահամարներով այս տարվա հուլիսին ստացվել է 102 հեռախոսազանգ:
 
«Հարավային» ավտոկայարանի աշխատակցի ոչ պատշաճ աշխատանքի վերաբերյալ ահազանգն ստանալուն պես «Հարավային» ավտոկայարանից շահագործվող Երևան-Մեղրի երթուղին սպասարկող ընկերության երթակարգավարը հրավիրվել է ՀՀ տրանսպորտային տեսչություն: Նա գրավոր բացատրությամբ ընդունել է իր սխալը: Արդյունքների մասին տեղեկանալուց հետո քաղաքացին շնորհակալություն է հայտնել արագ արձագանքելու համար:
 
Մեկ այլ ահազանգ ստացվել է Աբովյան քաղաքը սպասարկող տաքսիների՝ Հերացու փողոցում կայանելու վերաբերյալ: Սակայն ՀՀ տրանսպորտային տեսչության աշխատակիցների ուսումնասիրությունների և դիտարկումների արդյունքում պարզվել է, որ «Երկաթգծի» երթակարգավարական կետից շարժվող Երևան-Աբովյան-Երևան թիվ 261 և «Հարավային» ավտոկայարանից շարժվող Երևան-Աբովյան-գ. Ակունք թիվ 267 ավտոբուսային երթուղիները շահագործվում են երթուղու սպասարկման չվացուցակների պահանջներին համապատասխան: 
 
«Թեժ  գծով» մյուս ահազանգը եղել է փոխադրումներ իրականացնող «Ֆենիքս» ընկերության ավտոբուսի անսարքության և տոմսերի գումարը չվերադարձնելու մասին: Պարզվել է, որ նշված ընկերությունը միջպետական կանոնավոր ուղևորափոխադրումներ չի իրականացնում, հետևաբար, նրա կողմից իրականացվող ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների վերաբերյալ հարցերը կարգավորվում են բացառապես ՀՀ քաղաքացիական օրենսգրքով: 
 
Նման խնդիրներից զերծ մնալու և ուղևորների շահերից ելնելով՝ նախարարությունը մեկ անգամ ևս հորդորում է օգտվել բացառապես կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունների ծառայություններից:
 
«Թեժ գծի» հեռախոսահամարով ստացված մյուս ահազանգը վերաբերել է «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից վճարումների դիմաց տրված անդորրագրում վճարային տվյալների անհամապատասխանությանը: Ահազանգն ստանալուն պես հարցում է ուղարկվել  «Հայփոստ» ՓԲԸ՝ օրենքով սահմանված  ժամկետում համապատասխան ընթացք տալու համար: 
 
Նույն ժամանակահատվածում «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ի տեղեկատու հեռախոսահամարներին ստացվել է 29 հեռախոսազանգ: Ընկերության մասնագետները պատշաճ խորհրդատվություն են ապահովել hեռուստատեսային թվային ընդունիչ սարքերը համալարելու և հեռուստաալիքների ընդունման որակը բարելավելու վերաբերյալ:
 
Նույն ժամանակահատվածում միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վիճակի վերաբերյալ «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի տեղեկատու հեռախոսահամարով տեղեկատվություն է տրամադրվել 69 քաղաքացու:
 
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետության ավտոճանապարհների վիճակի վերաբերյալ ամբողջական և օպերատիվ տեղեկատվություն քաղաքացիները կարող են ստանալ նախարարությունում գործող (010) 56-25-33 տեղեկատու հեռախոսահամարով: