Ավելացել են արտահանման և ներմուծման ծավալները

Լուրեր

12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
Բոլորը

Արտահանման և ներմուծման ծավալները 2017-ի հունվար-հունիս ամիսներին ավելացել են 2016-ի նույն ժամանակի համեմատ:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներով՝ 2017-ի հունվար-հունիս ամիսներին արտահանման աճի տեմպը կազմել է 121.0 տոկոս, իսկ ներմուծմանը՝ 125.8 տոկոս:

Արտահանման ամենամեծ ծավալն ունեցել են հանքահումքային արտադրանքը՝ 218 մլն 284.7 հազ ԱՄՆ դոլար, պատրաստի սննդի արտադրանքը՝ 240 մլն 673.0 հազ. ԱՄՆ դոլար, այնուհետև՝ թանկարժեք և կիսաթանկարժեք քարերը, թանկարժեք մետաղներն ու դրանցից պատրաստված իրերը՝ 145 մլն 953.4 հազ դոլար: Հայաստանից արտահանման ամենափոքր ծավալն ունեցել են կենդանական և բուսական ծագման յուղերը և ճարպերը՝ 42.6 հազ դոլար:

Դեպի Հայաստան ներմուծման ամենամեծ ծավալը հունվար-հունիս ամիսներին ունեցել է հանքահումքային արտադրանքը՝ 306 մլն 599.4 հազ. ԱՄՆ դոլար, մեքենաները, այնուհետև սարքավորումներն ու մեխանիզմները՝ 253 մլն 382.1 հազ ԱՄՆ դոլար, պատրաստի սննդի արտադրանքը՝ 175 մլն 004.4 հազ ԱՄՆ դոլար: Ներմուծման ամենափոքր ծավալն ունեցել են արվեստի ստեղծագործությունները՝  228.1 հազ. ԱՄՆ դոլար:

Արտահանման ծավալը 2017-ի հունվար-հունիս ամիսներին կազմել է 993 մլն 882.6 հազար ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա  821 մլն 613.6 հազարի համեմատ: Ներմուծման ծավալը կազմել է 1 մլրդ 821 մլն 165.6 հազար ԱՄՆ դոլար՝  նախորդ տարվա 1 մլրդ 448 մլն 017.5 հազար դոլարի համեմատ: