Փոխել, թե չփոխել․ նոր Հայաստանում օրհներգի փոփոխության հին առաջարկի մասին․ կարծիքներ

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի օրհներգը փոխելու առաջարկն այս օրերին ամենաքննարկվող հարցերից է։ Եվ, ինչպես եւ այս նույն հարցի հետ կապված տարիներ առաջ ծավալված քննարկումների դեպքում, այն բուռն բանավեճեր է հարուցել։

Factor.am-ը հարցի շուրջ զրուցել է կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի, արձակագիր Վահրամ Մարտիրոսյանի եւ երգահան Վահան Արծրունու հետ։

Հիշեցնենք, որ շարունակվում է Ազգային ժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի՝ ՀՀ օրհներգի փոփոխության վերաբերյալ կարծիքների հավաքագրումը․ Սիմոնյանը ցանկանում է, որ վերադառնանք Արամ Խաչատրյանի կողմից գրված օրհներգի երաժշտությանը՝ Սովետական Հայաստանի հիմնին։

Առայժմ կտրուկ արձագանքներ եղել են ՀՅԴ-ից՝ Գեղամ Մանուկյանի կողմից, ով հայտարարել է, թե թույլ չի տա ամեն մեկի ճաշակով խորհրդանիշ փոխել։ Այս ընթացքում իր կարծիքն է հայտնել նաև ՀՀ կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը՝ ասելով, որ Կանաչյանի երաժշտությամբ ու Նալբանդյանի բառերով ՀՀ օրհներգը «նվնվացող» է։

Factor.am -ի հետ զրույցում կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն ասաց․ «Չեմ կարծում, որ սա լուրջ հիմքեր ունեցող իրարանցում է, ինչու՞ է սա ստեպ ստեպ մեջտեղ գալիս ու ես չգիտեմ՝ ո՞վ է հրահրողը։ Ես ավելին չեմ ցանկանում ասել, խորքեր մտնել՝ չհավատալով, որ սա լուրջ բան է։ Իսկ այդպիսի մտայնություն միշտ էլ կարելի է ունենալ, ինչո՞ւ չէ»։

Հիշեցնենք, որ 1991 թվականի հուլիսի 1-ին ընդունվելուց հետո մի քանի անգամ, նույն պատճառաբանումներով, հարցադրումներ բարձրացվել են, և անգամ 2006թ․ փորձ է արվել փոփոխել ՀՀ պետական օրհներգը, երբ Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերով «Արամ Խաչատրյան» համերգասրահից Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի և Հայաստանի ակադեմիական երգչախմբի կատարմամբ ուղիղ եթերով հեռարձակվեցին Հայաստանի նոր օրհներգի առաջին փուլն անցած ստեղծագործությունները․ մեկը Չարենցի՝ «Ես իմ անուշ Հայաստանի»-ին էր՝ Տիգրան Մանսուրյանի երաժշտությամբ, որն 1-ին փուլում հավաքել էր ամենաշատ ձայները, երկրորդ տարբերակը՝ Արամ Խաչատրյանի տարբերակն էր՝ ոչ Սարմենի, այլ նոր խոսքերով, և Ռոբերտ Ամիրխանյանի «Մեր Հայրենիքը» կոչվող օրհներգը:

Տիգրան Մանսուրյանը, այնուամենայինիվ, կարծում է, որ օրհներգն այն բանը չէ, որ օրումեջ քննարկման դրվի։ «Սխալվել ենք, էդ սխալի տակ պիտի ապրենք։ Սա պետական հիմն է, զինվորը կռվում է, կրակում է այդ հիմնով, էդ ո՞նց ենք մենք օրը ցերեկով քամի շաղ տալու պես քննարկում անընդհատ, զինվորն է սահմանին կանգնած ու նրա համար դա է՝ օրհներգն է սրբությունը։ Այ քեզ բան»,-բարկացավ Տիգրան Մանսուրյանը։

Նրա ամփոփմամբ՝ վերջապես պետք է մի քիչ լուրջ լինել նման հարցերում։

Իսկ ահա երաժիշտ-երգահան Վահան Արծրունին ասաց․ « Արամ Խաչատրյանի գործոնը կարևորագույն է․ համաշխարհային համբավ ունեցող կոմպոզիտոր, որը գրել էր Սովետական Հայաստանի օրհներգը։ Այդ հանգամանքը հաշվի չառնելն, իհարկե, սխալ է, բայց ինձ թվում է, որ ցանկացած երաժշտական ֆորմա, որը կապված է խոսքի հետ, թելադրված է նախևառաջ՝ խոսքով։ Այսինքն՝ ի սկզբանե բանն էր։ Իսկ բովանդակային առումով այդ օրհներգը հանրահռչակում է սովետական ու կոմունիստական իդեալները՝ ազգային ձևաչափում։ Եվ բառերը փոխելուց հետո էլ մենք ոչ թե նոր օրհներգ ենք ստանում, այլ պարզապես ձևափոխում, դեֆորմացնում ենք ի սկզբանե ստեղծված ֆորման։ Ես խիստ կասկածում եմ՝ արդյո՞ք Արամ Խաչատրյանը կհամաձայներ նման դեֆորմացիայի»։

Վահան Արծրունու ամփոփմամբ՝ Նոր Հայաստանում պետք է ծնվի նոր պետական օրհներգ։

Արձակագիր Վահրամ Մարտիրոսյանն այն կարծիքին է, որ ՀՀ պետական օրհներգը, առնվազն մի քանի տարով պետք է հանգիստ թողնել։

Ասաց․ «Կարծում եմ, որ հեղափոխությունից անմիջապես հետո չպետք է նման հարցեր քննարկվեն, որովհետև տեսնում ենք, որ մշակույթի նոր նախարարը վարչախումբը 20 տարի սպասարկած արվեստագետների հետ արդեն ընթրում է ու իրեն աշխարհի ամենաերջանիկ մարդն է զգում։ Մենք բավականաչափ կայուն վիճակում չենք, որ նման բաներ փոխենք։ Տարբերակը, որը առաջարկվում է, գաղութատիրության ժամանակներում ստեղծված հիմն էր և գաղութատիրության սիմվոլն էր։

Միգուցե էն ժամանակ էլ՝ (91 թվականին) հապճեպ եղավ, բայց շատ լուրջ քննարկումներ՝ լուրջ ինտելեկատուալների մասնակցությամբ տեղի ունեցան։ Գումարած, որ էն ժամանակ շտապողականության խնդիր կար, որովհետև պետական խորհրդանիշներն ուղղակի անհրաժեշտություն էին պետության գործառույթի համար՝ ուրիշ երկրների հետ փոխհարաբերվելու համար»։

Անի Սահակյան