«Երկիր Ծիրանին» միանում է «Համահայկական բնապահպանական ճակատին»՝ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման դադարեցման պահանջով

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը դատապարտում է Ամուլսարի հանքի շահագործման նախագիծը: Կուսակցության տարածած հայտարարության մեջ ասվում է.

«Մենք պարտավոր ենք առանձնահատուկ կարևորությամբ գիտակցել մեր բնության արժեքների բացառիկ նշանակությունը։

Ամուլսարի ոսկու հանքի շահագործումը մեծ վնաս կհասցնի հայրենի բնության կենսաբազմազանությանը և էկոհամակարգին: Այն կհանգեցնի էկոհամակարգի բազմաթիվ օրգանիզմների մահվան, օդի և ջրի աղտոտման: Կոչնչացվեն բույսերի և կենդանիների այնպիսի տեսակներ, որոնք գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում և անդառնալի վնաս կհասցնեն մարդկանց առողջությանը:

Հանքի շահագործումը կվնասի ոչ միայն մոտակա բնակավայրերին, այլ նաև մեր քաղցրահամ և հանքային ջրերի կարևորագույն պաշարներին՝ Սևանա լճին, Ջերմուկին, Որոտան, Արփա և Դարբ գետերին, Կեչուտի և Սպանդարյանի ջրամբարներին։ Սա անընդունելի և մերժելի երևույթ է: Այս իրավիճակում ոչ ոք բարոյական իրավունք չունի լռելու և այս հանքի շահագործումը աներկբայորեն պետք է արժանանա հանրության համընդհանուր դատապարտմանը:

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը բացառում է նոր հանքերի շահագործման, Սևանա լճից ջրի բաց թողնման ու կանաչ տարածքների հաշվին կառուցապատման ծրագրերը:

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը դատապարտում է Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման վնասաբեր ծրագիրը և միանում «Համահայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնության արշավին (www.change.org), որը տեղական և արտասահմանյան մի շարք կազմակերպությունների հետ միասին ստորագրահավաք է սկսել՝ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման եւ օֆշորային Lydian International ընկերության ֆինանսավորման դադարեցման պահանջով և կոչ է անում հանրային լայն շերտերին ակտիվ նախաձեռնությամբ միանալ խնդրի բարձրաձայնմանը և համատեղ ուժերով ապահովել էկոլոգիապես մաքուր շրջակա միջավայր»: