Հայաստանի շունչը զգում են Եվրոպայում «Դուք ահռելի թափ եք հավաքել». Յոհաննես Հան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստան է ժամանել Եվրոպական միության բարձրաստիճան պաշտոնյաներից Եվրոպական հանձնաժողովի եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը։ Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստան իր առաջին այցով եվրոպացի պաշտոնյան սկսեց բանակցությունները նոր կառավարության հետ։

Յոհաննես Հանին ընդունած Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը բարձր է գնահատել Եվրամիության աջակցությունը մեր երկրի ժողովրդավարական գործընթացներին․ «Կարծում եմ՝ շատ օգտակար կլինի այսօր ավելի շատ խոսել ոչ թե անցյալի, այլ ապագայի մասին։ Ամեն օրը՝ այսօրը, վաղը, ի վերջո, դառնում են անցյալ, և եթե մենք տքնաջան չաշխատենք այն ավելի լավը դարձնելու համար, կվատնենք ամենաթանկարժեքը, որն ունի մարդկությունը՝ ժամանակը»,- ասել է նախագահը։

Եվրոպացի պաշտոնյան շեշտել է՝ եկել է Հայաստան, լսելու, թե ինչ ծրագրեր կան և ինչպես կարող են աջակցել։ Յոհաննես Հանին ընդունել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացը եղել է պաշտոնյաների զրույցի կենտրոնական թեման։ Կարևորվել է գործընթացն ավարտին հասցնելը և դրա առաջին փուլի շրջանակում քայլերի ձեռնարկումը․

«Ժողովրդավարությունը մեր հասարակության համար արժեք է, ներքին համոզմունք, այլ ոչ թե աշխարհաքաղաքական կողմնորոշում: Այս համատեքստում կարևորում ենք ԵՄ աջակցությունը Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումներին», – նշել է Նիկոլ Փաշինյանը։

Հայաստանի բարձրագույն ղեկավարության հետ հանդիպմանը նախորդեց Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի ու Յոհաննես Հանի առանձազրույցն ու ասուլիսը․ «Այսօրվա մեր հարաբերությունների հիմքը՝ CEPA-ն, մնում է բավական գործնական և էական գործիք, և գնահատեցինք՝ ինչպես ենք գործընթացը, ինչ ծրագրեր ենք նախատեսում մոտակա ամիսներին»,- ասաց Զոհրաբ Մնացականյանը։

Յոհաննես Հանն իր խոսքն սկսեց դեկտեմբերի 9-ի ԱԺ ընտրությունների վերաբերյալ գնահատականով, որն, ըստ նրա, արտացոլել է ժողովրդի կամքը։ Դա ընտրություն էր, որն ակնհայտորեն ընդունվել է բոլորի և միջազգային հանրության կողմից, որն էլ այն համարվեց թափանցիկ ընտրություն. «Ուզում եմ շնորհավորել ձեզ այն ամենի առթիվ, ինչին հասել եք վերջին տարվա ընթացքում, դուք ահռելի թափ եք հավաքել և պետք է դա օգտագործեք մոտակա ամիսներին։ Հայաստանի դրական միջավայրը զգացվում է նաև արտասահմանում, ներդրումային միջավայրի վրա էլ է ազդում, և մարդիկ այսօր, ավելի քան երբևէ, հետաքրքրված են, որ գան Հայաստան»,- ասաց Յոհաննես Հանը։

Երբվանի՞ց Հայաստանի քաղաքացիները կկարողանան առանց վիզայի այցելել ԵՄ երկրներ։ Յոհաննես Հանը դժվարացավ ժամկետներ նշել․ «Մենք պարտավոր ենք այս հարցը քննարկել մեր անդամ երկրների հետ: Ես ենթադրում եմ, որ նախքան Եվրոպական խորհրդարանի ընտրությունները չեն լինի այս առումով նախաձեռնություններ: Բայց Եվրոպական հանձնաժողովը շատ դրական է տրամադրված այս հարցում»։

Առաջիկա տարիներին Եվրոպական միությունը 13 միլիարդ եվրոյի ֆինանսական աջակցություն կցուցաբերի Արևելյան գործընկերության մաս կազմող 6 երկրի, այդ թվում Հայաստանին։ Գումարները կուղղվեն ենթակառուցվածքների բարելավմանը։ Հայաստանին բաժին կհասնի 700 միլիոն եվրո, որից 450 միլիոն եվրո բաժին կհասնի «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքին։ Երևանում գտնվող Յոհաննես Հանը չհամաձայնվեց պնդումների հետ, թե Եվրամիությունը Հայաստանին ավելի քիչ գումար է հատկացնում, քան մյուս երկրներին․

«Եթե համեմատում ենք տարեկան հատկացումները, ամենևին էլ Հայաստանը չէ ամենաքիչ ֆինանսական աջակցությունն ստացողը: Ավելի քիչ ստացողներ էլ կան։ Եվրամիության՝ 2021-2027 թվականների բյուջեով Հայաստանին ֆինանսական օգնությունն ավելի մեծ կլինի, քան հիմա է։ Հայաստանին կտրվի լրացուցիչ ֆինանսական օգնություն՝ որպես խրախուսում անցյալ տարվա զարգացման համար»,- ասաց Յոհաննես Հանը։

Ըստ Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող Բորիս Նավասարդյանի՝ օբյեկտիվ է, որ 13 միլիարդ եվրոյից Հայաստանն ավելի քիչ գումար է ստանում, քան մյուս երկրները։ Ի տարբերություն Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի, 2013-ին Հայաստանը հրաժարվել է ստորագրել Ասոցացման համաձայնագիրը․ «Դա բնական է, և  այլ բան հնարավոր էլ չէր սպասել, որ Ասոցացման համաձայնագիր ունեցող երկրներին աջակցությունը շատ ավելի մեծ ծավալներով է գնում շատ պարզ պատճառով, որ այնտեղ համագործակցության ուղղությունները շատ ավելին են քան Հայաստանի պարագայում»,- ասաց Բորիս Նավասարդյանը։

Հայաստանի ընդդիմությունը պարբերաբար քննադատում է կառավարությանը, որ նրա պասիվ աշխատանքի արդյունքում ձգձգվում է ԵՄ երկրների կողմից Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացը։ Բորիս Նավասարդյանը դա պայմանավորում է հիմնականում ԵՄ-ի ներսում առկա խնդիրներով։

«Հայաստանին այդքան մեծ ուշադրություն դժվար էր ակնկալել։ Միաժամանակ, եթե ավելի ինտենսիվ գործընթացներ լինեին Հայաստանի հետ համագործակցության հետ, ապա կարելի էր սպասել, որ գործընթացն ավելի արագ կլինիայսպես կարելի է ասել, որ ինքը նորմալ, սպասված հունով է շարժվում»,- ասաց Բորիս Նավասարդյանը։

Հիշեցնենք, որ Հայաստան-ԵՄ համաձայնագիրն ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին։ Այն իր տեսակի մեջ առաջին փաստաթուղթն է, որ Եվրամիությունը կնքում է Եվրասիական միության անդամ պետության հետ։ Համաձայնագրով Հայաստանը հանձն է առել զարգացնել ժողովրդավարական հաստատությունները, լայնածավալ բարեփոխումներ ձեռնարկել մարդու իրավունքների և օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ։ Իր հերթին Եվրամիությունը պարտավորվել է թե ֆինանսապես, թե խորհրդատվական գործիքներով աջակցել Հայաստանում տեղի ունենալիք բարեփոխումներին։
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոբերտ Անանյան