Սեյրան Օհանյանը կարող էր հրաժարական տալ, փոխել գործողությունների ընթացքը՝ չէր կարող․ Վահան Շիրխանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 16:22
Ենթակայանը հրդեհից հետո դեռ ծխում է․ քրեական վարույթ է հարուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 16:11
Երևանում կայացավ Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով
28.09.2026 | 16:05
Արսեն Մանուկյանը կազատվի Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
28.09.2026 | 16:00
ԱՄՆ-ն ու Չինաստանը երկարաձգել են առևտրային հրադադարը․ Թրամփը Սիին առաջարկել է ամերիկյան զենք գնել
28.09.2026 | 15:51
«Անկախ դիտորդը» ՏԻՄ ընտրություններում 31 խախտում է արձանագրել
28.09.2026 | 15:39
Մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս» միջատասպան նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ
28.09.2026 | 15:35
Յուգեն Կլոպը վատագույն մեկնարկն է գրանցել Գերմանիայի հավաքականում
28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
28.09.2026 | 15:20
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
28.09.2026 | 15:19
Բաքուն այժմ էլ աղվանա-ուդիական համայնքի անդամների քարոզչական այց է կազմակերպել Դադիվանք
28.09.2026 | 15:10
Հ1-ը ներողություն է խնդրել // Հունգարիայի վարչապետին զրկել են անձեռնմխելիությունից․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 15:01
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգուց ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 14:49
Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների զարգացումը
28.09.2026 | 14:40
Պատանդառության կոնվենցիայով ինչո՞ւ չենք տանում պատասխանատվության դաշտ Ադրբեջանին․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:31
Էլինա Ավանեսյանի ու Ալինա Չառաևայի թարմացված դիրքերը WTA-ի դասակարգման աղյուակում
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի հետ

– Պարոն Շիրխանյան, կազմավորումից 27 տարի անց ինչպիսի՞ մարտահրավերներ են ծառացած ՀՀ բանակի առջև։

– Մարտահրավերները և սպառնալիքները զգալիորեն ավելացել են։ 1991-1992թթ․ ունեինք մեկ խնդիր՝ հակամարտություն Ադրբեջանի հետ։ Այսօր ունենք բազմաթիվ մարտահրավերներ՝ տնտեսական և հոգևոր, կրթական, առողջապահական և քաղաքական ոլորտներում։ Մենք պետք է դրանց հակադարձելու և չեզոքացնելու պատրաստ լինենք։

– Գարնանը տեղի ունեցած հեղափոխությունն ի՞նչ անդրադարձ ունեցավ բանակի մարտունակության վրա։

– Կարծում եմ, միայն դրական։ Հիշո՞ւմ եք, Ռոբերտ Քոչարյանը մի լոզունգ հնարեց, որ փորձել է ստեղծել հայկական բուրժուազիա։ Բուրժուազիա նա չստեղծեց, ստեղծեց օլիգարխներ, բայց դրա հետ զուգահեռ հասարակության մեջ բազմաթիվ բացասական երևույթներ առաջացան, որոնք տեղափոխվեցին բանակ։ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ջանքերով բանակը դարձավ առևտրային կազմակերպություն։ Զինվորները, սպաները մնում էին իրենց ծառայությանը հավատարիմ, մենք դա տեսանք Ապրիլյան պատերազմի ժամանակ, բայց առևտրականացումը շատ մեծ վնաս տվեց բանակին։

– Ինչպե՞ս եք արձագանքել այդ խնդիրներին, երբ պաշտպանության փոխնախարար էիք։

– Մեր ժամանակ նման խնդիրներ չեն եղել, այդ խնդիրները առաջացել են Սերժ Սարգսյանի՝ պաշտպանության նախարար նշանակվելուց հետո։ Շարունակել են խորանալ, երբ նա դարձավ նախագահ։ Մեր ժամանակ Վազգեն Սարգսյանը դրանք արմատախիլ էր անում և նման քայլի գնացող մարդկանց պատժում էր դաժանորեն։ Ես չեմ կարող ասել, թե ընդհանրապես չեն եղել, բայց համակարգված բնույթ չեն կրել։

– Հայաստանին մարտունակ բանակ անհրաժեշտ է, քանի որ գոյություն ունի Արցախի հարցը։ Հեղափոխությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 3 անգամ հանդիպել են, 4 հանդիպում ունեցել են երկու երկրների արտգործնախարարները։ Ձեր տպավորությամբ՝ ի՞նչպիսի  ընթացք ունեն բանակցությունները։

– Կարծում եմ, նոր փուլ չկա, կա ՀՀ-ի կողմից նոր մոտեցում, որ Արցախը պետք է լինի բանակցային կողմ, ինչը միանգամայն ճիշտ է և արդարացի։ Ինչքան էլ Ռոբերտ Քոչարյանն ասում էր, թե ես ղարաբաղցի եմ և Արցախի անունից բանակցելու իրավունք ունեմ, դա մոլորություն է։

– Ինչպե՞ս եք վերաբերվում իշխանություններին ուղղված այն քննադատություններին, թե երկու երկրների ղեկավարներն ու արտգործնախարարները հանդիպում են, բայց բանակցությունների մասին հանրությանը կամ գոնե քաղաքական ուժերի ղեկավարներին ոչինչ չեն տեղեկացնում։

– Ես դրա հետ համաձայն չեմ։ Մենք դրա նախադեպը ունեցել ենք 1997թ․, երբ աշնանը մեզ ներկայացրեցին Արցախի հակամարտության արդեն վերջնականորեն մշակված տարբերակը, որով ազատագրված բոլոր հողերը հանձնվում էին, Լաչինով տրվում էր մի նեղ միջանցք, մտցնում էին Թուրքիայի և այլ պետությունների խաղաղապահ ուժերը։ Դրա մասին ոչ մեկը տեղյակ չէր․ ո՛չ կուսակցությունները, ո՛չ էլ անգամ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը։ Երբ նա տեսավ այդ փաստաթուղթը՝ սկսվեց Լևոն Տեր-Պետրոսյան-Վազգեն Սարգսյան հակադրումը, որը ավարտվեց Տեր-Պետրոսյանի հրաժարականով։ Պետք չէ ժողովրդից թաքցնել բանակցությունները, որոնք վերաբերում են նրա ապագային, նրա երեխաներին։

– Ինչպե՞ս եք վերաբերվում Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը և պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ սահմանադրական կարգի տապալման մեղադրանքի առաջադրմանը։

– Իհարկե, Ռոբերտ Քոչարյանը պետք է դատապարտվի, բայց ոչ միայն Մարտի 1-ի համար։ Ամբողջ երկիրը թալանվել է, ո՞վ պետք է պատասխան տա։ Օրինակ, Երևանի կոնյակի գործարանում առկա էր 800 մլն դոլարի հումք, բայց վաճառվեց 28 մլն դոլարով, «Հայ-ոսկի միավորում», «ԱրմենԹել» և այլն։

-Սեյրան Օհանյանի դեպքում ի՞նչ կասեք։

– Սեյրան Օհանյանն այդ ժամանակ եղել է Գլխավոր շտաբի պետ և այդ օրերին կարող էր միայն մի բան անել․թուղթ ու գրիչը վերցնել և հրաժարական տալ։ Փոխել գործողությունների ընթացքը՝ ոչ միայն նա, այլ մյուս գեներալները չէին կարող, որովհետև նախագահը՝ գերագույն գլխավոր հրամանատարը, հրաման էր տվել։ Չե՞ս կատարում՝ մյուսին կդնի, նա կկատարի։

Արմինե Ավետյան