Սուքիասյանների ընտանիքը նավթապահեստարաններ կկառուցի, իսկ ճոպանուղի՝ ոչ

Լուրեր

14.04.2026 | 12:17
Ոստիկանության նկատմամբ վստահությունը բարձրացել է․ Արփինե Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.04.2026 | 12:10
22 վագոն ադրբեջանական դիզվառելիք է գալիս ՀՀ // Զորակոչից խուսափողների վերաբերյալ նախագիծը չընդունվեց․ ԼՈՒՐԵՐ
14.04.2026 | 12:03
Բագրատ սրբազանը ծանոթ չէ այն թղթին, որը ՔԿ նախագահը ներկայացրել է որպես ահաբեկչության պլան. պաշտպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.04.2026 | 12:00
Իրանն արաբական հինգ երկրներից փոխհատուցում է պահանջում՝ ԱՄՆ-Իսրայել «պատերազմին մասնակցելու համար»
14.04.2026 | 11:55
Ստամբուլ եմ մեկնելու. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.04.2026 | 11:51
Ի՞նչ է հայտնաբերվել Բագրատ արքեպիսկոպոսի կեցավայրից. պաշտպանները ներկայացրին խուզարկության տեսանյութ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.04.2026 | 11:47
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
14.04.2026 | 11:42
Նորբերտո Բալեկյանը գոլ է խփել տևական ընդմիջումից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.04.2026 | 11:37
Լիբանանն ու Իսրայելն այսօր ԱՄՆ-ում հանդիպում կանցկացնեն. «Հըզբոլլահ»-ի առաջնորդը Լիբանանին կոչ է արել չեղարկել այն
14.04.2026 | 11:33
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
14.04.2026 | 11:22
ԱԺ նոր պատգամավորը երդվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.04.2026 | 11:20
Մրգաշենում սպանության գործով երկու եղբայր է ձերբակալվել, նրանցից մեկը՝ անչափահաս
14.04.2026 | 11:11
ԱՄՆ-ը դիտարկում է Իրանի հետ բանակցությունների երկրորդ փուլի հնարավորությունը. CNN
14.04.2026 | 11:08
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով փաստաբանների ասուլիսը. ՈՒՂԻՂ
14.04.2026 | 11:03
Արհեստական բանականության դարաշրջանում Հայաստանի մրցունակությունը կախված է երեք առանցքային ռեսուրսից․ Մխիթար Հայրապետյան
Բոլորը

Սուքիասյանների ընտանիքը աշխատանքներ է տանում Հայաստանում նավթապահեստարաններ կառուցելու ուղղությամբ։

Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց «ՍԻԼ Կոնցեռն» -ի հիմնադիր Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը։

«Սուքիասյան ընտանիքին պատկանող կազմակերպություններից մեկը 2018 թվականի հունվարից ներմուծում է միջին քանակությամբ Ռոմ, Պետրոլ տեսակի եվրոպական բարձր որակի վառելիք, միևնույն ժամանակ ուսումնասիրվում և աշխատանքներ են տարվում պահեստարանների կառուցման համար»,-ասաց Մկրտչյանը։

Աննա Մկրտչյանից հետաքրքրվեցինք նաև՝ ի՞նչ փուլում են Կասկադից մինչև Հաղթանակի զբոսայգի ձգվող ճոպանուղու կառուցման հարցով քննարկումները, որի մասին խոսվում էր դեռ 2016 թ-ին։

Ի պատասխան Մկրտչյանը նկատեց, որ ճոպանուղու կառուցման վերաբերյալ քննարկումները դադարեցված են։  «Երևանի քաղաքապետարանից ճոպանուղու սկզբնակետի և վերջնակետի համար տարածք չտրվեց»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ 2016 թվականին եղավ հրապարակում այն մասին, որ Խաչատուր Սուքիասյանի ֆինանսավորմամբ Երևանում՝ Կասկադից մինչև Հաղթանակ զբոսայգի կառուցվելու է ճոպանուղի, իսկ նախագծային աշխատանքների համար հայ մասնագետները աշխատում են Շվեյցարիայի և Գերմանիայի՝ այդ ոլորտում աշխարհով մեկ հայտնի մասնագետների հետ։

Հավելենք նաև, որ երեկ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը խոսեց Երևանում նոր ճոպանուղու կառուցման ծրագրի մասին:

Ըստ Արթուր  Մեսչյանի՝ Նորքի զանգվածից դեպի քաղաքի կենտրոն տրանսպորտային կոլապսը լուծելու նպատակով նախատեսվում է  կառուցել ճոպանուղի և այժմ բանակցում են երկու՝ իտալական և շվեյցարական ընկերությունների հետ:

Աղավնի Սուքիասյան