Շամիրամ գյուղի գերեզմանատանը տեղի ունեցած դեպքի զարգացումները

Լուրեր

15.10.2026 | 14:22
Երեք ամսից ՌԴ-ն կասի` երկաթուղում ներդրում անո՞ւմ է, թե՞ ոչ. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 14:13
Շվեյցարիան աջակցում է ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացին. Իգնասիո Կասիս
15.10.2026 | 14:04
Արծվաշենը տեղաշարժվում, մոտեցվում է. մի քիչ աջ, մի քիչ ձախ տանելով, պատկերացրեցի՞ք՝ ինչ եմ ասում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 13:59
Բենզալցակայանի քանդման պատճառը Մեսրոպ Մանուկյանը չէ, այն ինքնակամ է. Աջափնյակի թաղապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 13:54
ՌԴ-ն ասում է` տնտեսապես շահավետ չի, ասում եմ` կոնսեցիան վաճառեք, մեր գլխի ճարը տեսնենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 13:48
13-ամյա դստեր նկատմամբ սեռական բռնություն գործադրած հայրը ձերբակալվել է
15.10.2026 | 13:42
Թուրքիան նախարարի մակարդակով COP17-ին մասնակցելու է, Ադրբեջանի վերաբերյալ տեղեկատվություն չունեմ․ վարչապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 13:36
Հարց է՝ նոր բանագնացի կարիք կա՞, թե՞ չկա. Միրզոյան՝ ՀՀ-Թուրքիա բանակցությունների մասին
15.10.2026 | 13:25
Էդ հարցը դրել եմ երեկ. Փաշինյանը մանրամասներ պատմեց ռուս պաշտոնյայի հետ հանդիպումից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 13:16
Բաքվի կողմից կառուցողական մոտեցում կա. Միրզոյանը՝ անկլավների փոխանակման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 13:09
Սպիտակ տունը հերքում է իր առնչությունը Ուկրաինայում Starlink-ի աշխատանքի սահմանափակումներին․ Axios
15.10.2026 | 13:03
Քանդում են Մեսրոպ Մանուկյանի աներոջ` Շինարարների փողոցի բենզալցակայանը. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 12:57
Ոնց որ զենքը պահել էին մեր վրա, ասում էին` գիտության փողն ավելացրեք. ավելացրել ենք, բայց ոչ ոք չի ասում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 12:46
Երևանում և մարզերում առաջիկա օրերին անձրև է սպասվում
15.10.2026 | 12:34
Խնդիր եմ դրել՝ մինչև 2031թ․ վավերացնել խաղաղության պայմանագիրը. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղի գերեզմանատանը կից սգո սրահում օրեր առաջ 4 անձի սպանության մեջ մեղադրվող Թելման Քալաշյանի տանը ՀՀ ոստիկանությունը հայտնաբերվել է ատրճանակ և հրացան։

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է նրա ինքնությունը՝ Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի բնակիչ, 1967 թ. ծնված Թելման Քալաշյան:

Ոստիկանության լրատվական ծառայությունից հաղորդում են՝ պարզվել է նաև, որ Քալաշյանն օգտագործել է «Սայգա» տեսակի, իր անվանբ օրինական գրանցված որսորդական հրացան: 

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական հետագա միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Թելման Քալաշյանը հանցանքը կատարելուց հետո Շամիրամ գյուղի սկզբնամասից դիմել է փախուստի հորեղբոր` 1950 թ. ծնված Քյարամ Քալաշյանի օգնությամբ՝ վերջինիս վարած «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայով:

Ոստիկանության ծառայողների կողմից հարազատների շրջանում անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ՝ Քյարամ Քալաշյանը օգոստոսի 2-ին, ժամը 13.30-ին, ինքնակամ ներկայացել է ոստիկանության Աշտարակի բաժին, ձերբակալվել և տեղափոխվել ՁՊՎ:

Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Բաղրամյանի բաժնի ծառայողների կողմից օգոստոսի 2-ին՝ ժամը 17.50-ին, խուզարկություն է կատարվել Թելման Քալաշյանի՝ Մյասնիկյան գյուղում գտնվող տանը և օժանդակ շինություններում. հյուրասենյակի բազմոցի դարակից հայտնաբերվել և առգրավվել է «ՏՏ» տիպի ատրճանակ՝ պահունակով, լիցքավորված 7,62 մմ տ/չ 8 փամփուշտով, իսկ տանը կից թոնրատնից՝ «ԻԺ-18ե» տիպի մեկփողանի ողորկափող որսորդական չհաշվառված հրացան: 

Թելման Քալաշյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերի, 235 հոդվածի 1-ին մասի և 34-104 հոդվածի 1-ին մասի մեղադրանքներով: 

Նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ին՝ ժամը 10.40-ին ոստիկանության Աշտարակի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Շամիրամ գյուղի գերեզմանատանը կից սգո սրահում կրակոցներ են հնչել:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ անհայտ անձը մտել է նշված սրահի տարածք և կրակ բացել այնտեղ գտնվողների վրա:

Կրակոցների հետևանքով զոհվել էր 3 մարդ, վիրավորվել՝ 5-ը: Մեկ քաղաքացի էլ ժամեր անց մահացել էր «Արմենիա» բժշկական կենտրոնում: