Կառավարությունում քննարկվել է Doing Business-2017-ի միջոցառումների իրականացման ընթացքը

Լուրեր

15.10.2026 | 20:18
Սեդրակ Առուստամյանի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով
15.10.2026 | 20:12
Հայաստան է ժամանել Ալժիրի բարձրաստիճան պատվիրակը․ նրան դիմավորել է Սարգիս Խանդանյանը
15.10.2026 | 20:00
Ե՛վ Թրամփը, և՛ Զելենսկին «բլեֆ» են անում․ ինչու ԱՄՆ նախագահը չի կարող լքել Ուկրաինային․ Իվան Պրեոբրաժենսկի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 19:52
Մհեր Գրիգորյանը «Զվարթնոցում» դիմավորել է Վրաստանի վարչապետին
15.10.2026 | 19:43
Ալիևն ու Տոկաևը բացել են Տրանսկասպյան օպտիկամանրաթելային մալուխային կապուղին
15.10.2026 | 19:30
Ինչպես է Փաշինյանը պատկերացնում Արծվաշենի «տեղափոխությունը». նոր առաջարկ անկլավների վերաբերյալ. ՏԵՍԱՆՅՈւԹ
15.10.2026 | 19:16
Վահագն Խաչատուրյանն ընդունել Է Ալժիրի Ազգային խորհրդի նախագահ Ազուզ Նասրիին
15.10.2026 | 19:00
Ադրբեջանի և Թուրքիայի միջև առճակատման մեծ ներուժ կա․ հիջաբի արգելումը բացահայտեց խորքային տարաձայնություններ․ Նելլի Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 18:45
Գևորգ Փարսյանը երրորդ անգամ կպայքարի Կապանի համայնքապետի պաշտոնի համար
15.10.2026 | 18:32
Պետությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարները ժամանում են ՄՀՀ. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 18:30
6-ամյա երեխան լացում է, ուսուցչուհին՝ ապտակում. ինչու չի վերահսկվում կրկնուսույցների աշխատանքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 18:23
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի հանդիպումը
15.10.2026 | 18:23
Թուրքիայի կառավարությունը վերահսկողության տակ է վերցնել ընդդիմադիր խոշորագույն հեռուստալիքը․հեռարձակումը դադարեցված է
15.10.2026 | 18:16
Բաքվում Լավրովն ու Ֆիդանն Ուկրաինայի ճգնաժամի արդարացի կարգավորումն են քննարկել
15.10.2026 | 18:10
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը խուսափեց Բաքվում պահվող գերիների մասին հարցից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի գործարար միջավայրի բարելավման (Doing Business) 2017 թվականի միջոցառումների իրականացման ընթացքը: 

Զեկուցվել է, որ ընթացիկ տարվա համար նախատեսված 49 միջոցառումից արդեն իսկ իրականացվել է 20-ը: Նախատեսվում է, որ 2017թ.-ի միջոցառումների իրականացման արդյունքում Համաշխարհային բանկի անենամյա զեկույցում 150 պետությունների շարքում մեր երկիրն իր դիրքը կբարելավի 12 կետով: Հայաստանը նախորդ տարի դիրքը բարելավել է 5 կետով և զբաղեցրել 38-րդ հորիզոնականը: Նշվել է, որ միջոցառումներն իրականացվում են բիզնես սկսելու և զարգացնելու համար պահանջվող վարչարարական ընթացակարգերի պարզեցման, ՓՄՁ խթանման, ներդրողների պաշտպանվածության, շինարարական թույլտվությունների ստացման, էլեկտրոնային համակարգերի շարունակական ներդրման, վարկերի հասանելիության, սեփականության գրանցման, ենթակառուցվածքներով ապահովման ցուցանիշների բարելավման ուղղությամբ: 

Վարչապետ Կարապետյանը պատասխանատուներից պահանջել է միջոցառումների իրականացման ուղղությամբ լինել խիստ հետևողական և հետադարձ կապ պահպանել բիզնես հանրության հետ՝ վերջիններիս մտահոգող հարցերը քննարկելու և խնդիրներին լուծումներ գտնելու նպատակով: «Պետք է արդեն այսօրվանից սկսել Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2018 թվականի միջոցառումների ծրագրի մշակման աշխատանքները՝ քննարկումներ անցկացնելով շահագրգիռ բոլոր կողմերի հետ», – նշել է վարչապետը: