ՀԲ պաշտոնյան Վահան Մարտիրոսյանին է ներկայացրել «Ինժեներական քաղաք» նախագիծը

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը օգոստոսի 3-ին ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին` մասնավոր հատվածի զարգացման հարցերով մասնագետ, աշխատանքային խմբի ղեկավար Հիրոյուկի Ցուզակիի գլխավորությամբ։

Ինչպես հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, ողջունելով հյուրերին՝ նախարարը նշել է, որ Համաշխարհային բանկի հետ արդյունավետ աշխատանքներ են ընթանում ճանապարհաշինության ոլորտում։ «Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավում» ծրագրի շրջանակներում հիմնանորոգվել ու բարեկարգվել են մի շարք մարզային նշանակության ճանապարհներ։ Սակայն ցանկություն կա խորացնելու համագործակցությունը նաև տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։

Ներկայացնելով միասնական տոմսի և նոր տրանսպորտային համակարգերի կառավարման ծրագրերը՝ Վահան Մարտիրոսյանն ընդգծել է, որ դրանցում մեծ տեղ է ունենալու նոր տեխնոլոգիաների ներդրումը։

Հիրոյուկի Ցուզակին, կարևորելով համագործակցության հետագա ընդլայնումը, նշեց, որ ներկայացված գաղափարներն ընդունելի են: Արդեն ընթացող համատեղ աշխատանքներին զուգահեռ՝ քայլեր կկատարվեն նոր առաջարկները ՀԲ-ի առաջիկա ծրագրերում ընդգրկելու ուղղությամբ։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումներին։ Մասնավորապես, քննարկվել է Հայաստանում տարածաշրջանային «Տվյալների մշակման կենտրոն»-ի (Date center) ստեղծման ծրագրի շուրջ համագործակցության հնարավորությունը։ Հիրոյուկի Ցուզակին ներկայացրեց նաև «Ինժեներական քաղաք» նախագիծը, որը զգալի նշանակություն է ունենալու ինժեներական ոլորտի առաջընթացի և այդ բնագավառում միջազգային համագործակցության զարգացման ուղղությամբ։