Ինչո՞ւ մայթերը զավթած սրճարանների հարցում Տարոն Մարգարյանի խոստացած խաղի հավասար կանոնները չեն գործում

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մոտ մեկ ամիս առաջ Երևանի քաղաքապետարանն ապամոնտաժեց Թումանյան փողոցում գտնվող սննդի և սպասարկման մի քանի կետ: Ըստ քաղաքապետարանի՝ աապամոնտաժված առևտրային կազմակերպությունները, իրենց գործունեությունը ծավալել էին մայթի բանուկ հատվածում՝ կեսից ավելի մասում տեղակայելով սեղաններ և աթոռներ՝ այդպիսով խոչընդոտելով քաղաքացիների ազատ տեղաշարժը:

Ապամոնտաժման գործընթացին նախորդել էր քաղաքապետ Տարոն Մարգարյանի անդրադարձը մայրաքաղաքում բացօթյա սեզոնային սրճարանների գործունեության կազմակերպմանը: Մարգարյանն ընդգծել էր, որ դրանք չպետք է խոչընդոտեն հետիոտնի տեղաշարժին: Այսօր, սակայն, Երևանի բազմաթիվ փողոցների մայթերը շարունակում են զավթված մնալ սրճարանների կողմից, դրանց վրա Տարոն Մարգարյանի նշած հստակ կանոնները առայժմ չեն տարածվում: Թե երբ, ի վերջո, այդ կանոնները կսկսեն գործել բոլորի համար, և որ սրճարանատերերն առաջիկայում ստիպված կլինեն ազատել քաղաքային մայթերը՝ փորձեցինք պարզել Երևանի քաղաքապետարանից՝ ուղարկած գրավոր հարցմամբ խնդրելով տրամադրել այն սրճարանների ցանկը, որոնց մայթերի հատվածները նույն հիմնավորմամբ առաջիկայում կապամոնտաժվեն:

Քաղաքապետարանից, սակայն, ցանկը տրամադրելու փոխարեն հղում են արել Երևան քաղաքի ավագանու N648-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 40-րդ կետին և ընդգծել, որ հարցը կարգավորվում է այդ իրավական ակտի պահանջներով և ներկայումս ձեռնարկվում են համապատասխան քայլեր՝ տնտեսվարող սուբյեկտների կողմից իրականացվող բացօթյա սրճարանային գործունեության կազմակերպումը նշված իրավական ակտի պահանջներին համապատասխանեցնելու ուղղությամբ: Քաղաքապետարանից վսհատեցնում են՝ գործընթացը կրում է շարունակական բնույթ և գտնվում է աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների հսկողության ներքո:

Քաղաքապետարանի մեջբերած իրավական ակտից տեղեկանում ենք, որ բացօթյա սրճարանների ծառայությունների կազմակերպման համաձայնությունը տալիս է Երևանի քաղաքապետը՝ սահմանելով տարածքի օգտագործման կարգը, պայմաններն ու սահմանափակումները: Ստացվում է, որ ոլորտի կարգավորման հարցը գտնվում է բացառապես Տարոն Մարգարյանի հայեցողության ներքո: Խաղի հստակ կանոնների մասին բարձրաձայնող քաղաքապետը, մինչդեռ, չի շտապում այդ կանոնների կիրառման հարցում սկզբունքային լինել: Մնում է հուսալ, որ մինչ սեզոնային սրճարանների փակումը Տարոն Մարգյանը ոլորտում խաղի հավասար կանոններ կսահմանի՝ այդպիսով հերքելով այն պնդումները, որ սրճարանների ապամոնտաժումն իրականում կատարվել է ընտրողաբար:

Շողիկ Գալստյան