ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՈՎ. «Սա մեր ամոթն է»․ Կարեն Աղամյանը` նկարիչների միության գույքի ապօրինի օտարման մասին

Լուրեր

26.10.2026 | 18:38
Միրզոյանն ու Կոպմանը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգն ու տնտեսական կապերի խորացումը
26.10.2026 | 18:27
Պրահայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել՝ ընդդեմ հանրային լրատվամիջոցների վճարները վերացնելու ծրագրերի
26.10.2026 | 18:19
Արման Ծառուկյանը ներկա է եղել «Էլ կլասիկոյին», հանդիպել է «Բարսելոնայի» նախագահի հետ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
26.10.2026 | 18:14
Մամիկոն Ասլանյանը մի դրվագով արդարացվել է, մյուս հոդվածների վրա կիրառվել է վաղեմության ժամկետ և կարճվել
26.10.2026 | 18:12
Դատարանից կալանավոր է փախել // Պեսկովը՝ տարածքային փոխզիջումների մասին․ ԼՈՒՐԵՐ
26.10.2026 | 18:11
27 կադրային փոփոխություն` Դատախազությունում
26.10.2026 | 18:01
Վենսուելայի ընդդիմության առաջնորդ Մաչադոն աքսորից հայրենիք է վերադարձել
26.10.2026 | 17:55
Ալեն Սիմոնյանն ու ԵՀ ներկայացուցիչը քննարկել են Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման հարցերը
26.10.2026 | 17:50
Factor TV-ի հրապարակումից հետո ՔՊ-ի թեկնածուն կտուգանվի
26.10.2026 | 17:41
Գերմանիան պատրաստվում է գնել Ուկրաինայում մշակված «Բարս» հրթիռները․ FT
26.10.2026 | 17:33
Էլինա Դանիելյանը՝ Եվրոպայի կանանց ակումբային գավաթի փոխչեմպիոն. ԼՈՒՍԱՆԿԱՐ
26.10.2026 | 17:25
Եկամուտների տարեկան հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը նոյեմբերի 1-ն է․ ՊԵԿ
26.10.2026 | 17:13
Ջրվեժում 5000 քմ հողատարածքը վերադարձվել է պետությանը․ Գլխավոր դատախազություն
26.10.2026 | 17:07
Եղոյանն ուղիղ չպատասխանեց` հանձնաժողովի նպատակը Գարեգին Բ-ի հեռացու՞մն է. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 17:00
Հայտնի է սամբոյի Հայաստանի հավաքականի կազմն աշխարհի առաջնությունում
Բոլորը

«Այսօր նկարիչներն ավելի քիչ են անդրադառնում երևանյան թեմային, մայրաքաղաքային իրավիճակներին, քան նախկինում։ Ես կողմնակից եմ, որ կերպարվեստն ակտիվ կերպով արտացոլի երկրում տիրող իրավիճակը, սակայն, դժբախտաբար, նման բան քիչ է հանդիպում հիմա»,- նման կարծիք է հայտնում Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը՝ Factor.am-ի «Երևանի ժամանակով» զրուցաշարի շրջանակում։

Նա անդրադառնում է 1998-ից նկարիչների միության նախագահի պաշտոնը զբաղեցնելու փաստին, իր «երկարակեցության գաղտնիքին»․ «Մենք անում ենք համագումար, որի ժամանակ փակ քվեարկություն է լինում։ Վերջին տարիներին հավաքել եմ 80 տոկոսից ոչ պակաս ձայն․․․Ես ընտրվում եմ»։

Նա նաև բացատրում է, թե ինչու Նկարիչների միությունը չունի իր կայքը․ «Երկու անգամ ունեցել ենք կայք, սակայն չենք կարողացել պահել։ Դա կապված է ֆինանսների հետ։ Կայք ստեղծելը հեշտ է, պահելն է դժվար։ Դա մեծ աշխատանք է, որի համար մեկ հոգու հաստիք է պետք, իսկ մեր բյուջեն չի հերիքում»։

Նկարիչների միությունը նախկինում ուներ առնվազն երեք ահռելի կոմբինատ, մեկն, օրինակ` գեղարվեստի կոմբինատն էր՝ Կոմիտասի շուկայի տարածքում։ Հարցին, թե ինչ եղան այդ կոմբինատները, արդյոք օտարվեցին, ով օտարեց, եթե միայն համագումարն իրավունք ուներ այդ մասին որոշում կայացնել, Կ․Աղամյանը պատասխանում է․ «Բամասանք չթվա, բայց իմ նախորդներն ամբողջն օտարեցին, մնացել է մի կոմբինատ՝ քանդակինը։ Այն պահին, երբ ես դարձա միության նախագահ, մեր ունեցվածքի 80 տոկոսը փոշիացվել էր անօրեն ձևով։ Փորձեցինք մեր ունեցվածքը դատարանի միջոցով հետ բերել, բայց պարտվեցինք․ մեր հակառակորդները շատ հզոր էին․․․Սա մեր ամոթն է»։

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում։

Աննա Բաբաջանյան