Արսեն Ջուլֆալակյանը մարզիկների աշխատանքային ստաժի և բժշկական ապահովագրության վերաբերյալ օրենսդրական նախաձեռնություն կներկայացնի ԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.10.2026 | 16:57
Կառավարությունը ՀՀ տարածքից ոչինչ չի զիջել, գնացեք մտածեք, փորձեք հակափաստարկներ բերել․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 16:52
«Ուրատուն» տեղեկացված չի եղել ՀՖՖ-ի արտահերթ ժողով հրավիրելու նախաձեռնության մասին. ՀՖՖ-ն պատասխանել է
21.10.2026 | 16:46
Բաքուն Թուրքիայի 31 քաղաքացու, այդ թվում՝ իշխանական գործիչների, ներառել է անցանկալի անձանց ցուցակում և արգելել մուտքը երկիր
21.10.2026 | 16:35
Հայաստանը և Տաջիկստանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հարցեր
21.10.2026 | 16:32
ՀՀ Սահմանադրությունը փոխելու պահանջ չկա Ադրբեջանի կողմից, կա նախապայման․ Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 16:23
Պուտինը Ուիթկոֆին հայտնել է, որ ԱՄՆ-ի հետ դիզելային գործարքի շրջանակում առաջին լցանավերը կմեկնեն երկու-երեք օրից
21.10.2026 | 16:11
Ռուսական երկաթուղիների ներկայացուցիչների հետ 3 ամսում լուծումներ գտնելու պայմանավորվածություն կա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 16:00
Արարատ Միրզոյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 15:59
ԵՄ-ն մերժել է Թուրքիա-Լիբիա ծովային համաձայնագիրը՝ այն «անվավեր» անվանելով
21.10.2026 | 15:55
Ուիթկոֆը Պուտինին առաջարկել է դիտարկել Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վերսկսումը
21.10.2026 | 15:52
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը դրական եզրակացություն ստացավ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
21.10.2026 | 15:51
Հոկտեմբերի 22-ին սպասվում են հորդառատ անձրևներ․ օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
21.10.2026 | 15:40
Դիլիջան, Իջևան, Նոյեմբերյան․ ովքե՞ր են պայքարում համայնքային իշխանության համար
21.10.2026 | 15:30
Պուտինի հետ Թրամփի գործարքը կհարվածի Վաշինգտոնի դիրքերին․ Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 15:21
France Football-ն ընտրում է «Բոլոր ժամանակների Ոսկե գնդակի» դափնեկրին
Բոլորը

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը պատրաստվում է երկու օրենսդրական նախաձեռնություն ներկայացնել խորհրդարանի հաստատմանը, որոնցից մեկը կվերաբերի մարզիկների աշխատանքային ստաժին, մուսը՝ նրանց առողջապահության ապահովագրությանը։

Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց պատգամավոր Ջուլֆալակյանը՝ մտահոգություն հայտնելով, որ մարզիկները մինչև 35 տարեկանը զբաղվում են սպորտով, սակայն ունեն զրո աշխատանքային ստաժ։

Արսեն Ջուլֆալակյանը այս օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ կարծիք հարցրեց ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված պատգամավոր Նարեկ Զեյնալյանից։

Նարեկ Զեյնալյանն ի պատասխան նշեց, որ, եթե կա մարզիկների ստաժի հետ կապված խնդիր, իսկ Արսեն Ջուլֆալակյանն էլ դահլիճում ներկա միակ սպորտի ներկայացուցիչն է, իրենք պատրաստ են նրա աջակցությամբ մշակել օրենսդրական նախաձեռնություն։

«Իսկ ինչ վերաբերում է մարզիկների առողջապահության ապահովագրությանը, ապա դա ամբողջ աշխարհում ընդունված պրակտիկա է, և նրանք ևս, ինչպես հասարակության մյուս անդամները, իրավունք  ունեն ստանալ ապահովագրություն»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։