Ալեն Սիմոնյանին բաժին հասնող ԱԺ աշխատասենյակում շինարարական եռուզեռ է. ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
Բոլորը

Ազգային ժողովի փոխնախագահների համար նախատեսված աշխատասենյակում ակտիվ շինարարություն է սկսվել: Այն նախկինում զբաղեցնում էր Էդուարդ Շարմազանովը:

Մեր տեղեկություններով՝ այսուհետ այդ աշխատասենյակը պետք է զբաղեցնի Ալեն Սիմոնյանը, որը նոր ԱԺ-ում զբաղեցնելու է փոխնախագահի պաշտոնը։ Պարոն Սիմոնյանը չհերքեց մեր տեղեկությունը՝ նշելով․«Ենթադրում եմ, որ ես եմ այն զբաղեցնելու»: Ապա ընդգծեց, որ շինարարական աշխատանքները իրականացվում են ոչ թե իր միջոցներով, այլ ԱԺ-ի։

«Ես այնտեղ շինարարություն չեմ իրականացնում, Ազգային ժողովն է շինարարություն անում: Սենյակում պատուհանների և սանհանգույցի հետ կապված խնդիրներ կան: Պատուհանները փայտից են, չեն փոխվել և չեն փոխվելու, այն չի փակվում, բռնակների հետ կապված խնդիրներ կան: Սանհանգույցը ևս անմխիթար վիճակում էր և Ազգային ժողովը վերանորոգում է այն»,- մեզ հետ զրույցում ասաց Սիմոնյանը։

Մինչդեռ Ազգային ժողովի աշխատակազմից տեղեկացրին, որ խորհրդարանը Շարմազանովի նախկին սենյակի վերանորոգման համար գումար չի հատկացրել:

Նշենք, որ ԱԺ նախկին ՀՀԿ-ական փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն այդ աշխատասենյակի համար անձնական գույք էր բերել և գնալիս հետը տարել է: Սիմոնյանից հետաքրքրվեցինք, թե ինքն ինչ գույք է տանելու նոր աշխատասենյակ. «Տանելու եմ այն գույքը, որը հիմա կա իմ աշխատասենյակում, որով աշխատել եմ այս ընթացքում»:

Դիտարկմանը, որ այդ աշխատասենյակը բավականին ընդարձակ է, հնարավոր է, որ չորս սենյականոց բնակարանի չափով այդ աշխատասենյակը կիսվի՝ դառնալով երկու աշխատասենյակ, Ալեն Սիմոնյանն ասաց, որ չի բացառվում:

Նշենք, որ այս պահին էլ կան սենյակներ, որոնք նախկին գումարման խորհրդարանի պատգամավորների կողմից ազատված չեն: Երեկ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները փորձել են վիճակահանությամբ միմյանց միջև բաժանել աշխատասենյակները, սակայն, գործընթացը կիսատ է մնացել:

Ազգային ժողովի աշխատակազմից փոխանցեցին, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին տալու են ՀՀԿ-ական պատգամավորների նախկին աշխատասենյակները, ԲՀԿ-ն մնալու է իր տեղում, իսկ «Լուսավոր Հայաստան»-ի պատգամավորները զբաղեցնելու են «Ելք»-ին բաժին հասած հատվածը:

Հայկ Վարդանյան