Օրինական ընթացք են տրվել թե՛ տարեց քաղաքացու, թե՛ Վարդգես Գասպարիի բոլոր ահազանգերին և հաղորդումների. Ոստիկանություն

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարդգես Գասպարին իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, իբր իրավապահների հանցավոր անգործության զոհ են դարձել շենքի ամենատարեց և անպաշտպան բնակիչները. տեղեկացնում է ՀՀ ոստիկանության լրատվական բաժինը:

Գրառման մեջ ասվում է, որ օգտատիրոջ 80-ամյա հարևանի բնակարան են ներխուժել ագրեսիվ անձիք և դաժան ծեծի ենթարկել նրան և նրա տիկնոջը։ «Մեր բակում առկա իրավիճակի և խուլիգանությունների մասին ոստիկանությանը ես արդեն 3 ամիս բողոքում եմ, բայց ապարդյուն…»,- հայտնում է Վարդգես Գասպարին:

Նախ տեղեկացնենք, որ տարածքը սպասարկող՝ ոստիկանության Կենտրոնական բաժնում օրինական ընթացք են տրվել թե՛ հրապարակման մեջ հիշատակվող տարեց քաղաքացու, թե՛ Վարդգես Գասպարիի բոլոր ահազանգերին և հաղորդումներին։ Առանձին դեպքերով կան և՛ նախապատրաստված նյութեր, և՛ հարուցված քրեական գործեր։

 

Հրապարակման մեջ նկարագրվող դեպքի վերաբերյալ․
Հունվարի 2-ին, ժամը 18.55-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից, ոստիկանության Կնտրոնական բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Դեմիրճյան 17 շենքի բնակիչ, 79-ամյա Հ․ Մ․-ն և հայտնել, որ իրենց հարևան բակերից մի քանի երիտասարդներ, ում ինքը միշտ նկատողություն է անում բնակիչների հանգիստը խանգարելու համար, այսօր իր տանն իրեն ծեծել են:

Ոստիկանության Կենտրոնական բաժնից մեկնած ծառայողներին Հ. Մ․-ն հաղորդում է տվել, որ նույն օրը ժամը 18.35-ին, 16-ամյա Հ․ Գ․-ն իր բնակարանում հարվածներ է հասցրել իր գլխին՝ պատճառելով վնասվածք:

Նույն օրը, ժամը 21.20-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում 16-ամյա Հ. Գ․-ն հաղորդում է տվել, որ ժամը 19.00-ին 79-ամյա Հ. Մ․-ն վիճել է իր հետ, որի ընթացքում հարվածներ է հասցրել մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով վնասվածք:

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր: