Կենտրոնական բանկը՝ հիփոթեքային վարկավորման ծրագրերում իրականացված փոփոխությունների վերաբերյալ

Լուրեր

07.07.2026 | 01:01
ԱԱ-2026. Իսպանիան հաղթանակ կորզեց Պորտուգալիայի դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.07.2026 | 00:39
Ուժեղ քամին հենասյուներ է վնասել Արմավիրի մարզում․ մի շարք բնակավայրեր հոսանքազրկվել են
06.07.2026 | 23:30
Վաղը Գյումրի, Երևան քաղաքների մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
06.07.2026 | 23:19
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող գործողությունները
06.07.2026 | 23:10
Մարթա Կոսը ծիրանի ջեմ է պատրաստել. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
06.07.2026 | 23:00
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում բարձրացել է 2 սմ-ով
06.07.2026 | 22:47
Մասիս քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել
06.07.2026 | 22:32
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.07.2026 | 22:17
Ֆրանսիան մեղմացրել է իր դիրքորոշումը SAMP/T ՀՕՊ համակարգը Թուրքիայում վաճառելու հարցում․ Reuters
06.07.2026 | 22:01
Գագիկ Ծառուկյանին պատկանող առանձնատնից առգրավվել է 3 առյուծ և 1 վագր. ՔԿ-ն մանրամասնել է
06.07.2026 | 21:50
Ամփոփվել է Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնը. հայտնի են մրցանակակիրները
06.07.2026 | 21:39
24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում
06.07.2026 | 21:25
ՈՒԵՖԱ-ն քննադատել է ՖԻՖԱ-ի՝ ԱԱ-2026-ում ֆուտբոլիստի կարմիր քարտը չեղարկելու որոշումը
06.07.2026 | 21:10
Ընդդիմադիր ուժերը դատապարտել են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող գործողությունները
06.07.2026 | 21:07
Ծառուկյանի առյուծներին տեղափոխել են Կենդանաբանական այգի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2018 թվականին  ՀՀ կառավարության նախաձեռնությամբ, ՀՀ կենտրոնական բանկի ու ՀՀ ֆինանսների նախարարության հետ համատեղ հիփոթեքային շուկայում իրականացվող սոցիալական նշանակություն ունեցող հիփոթեքային վարկավորման ծրագրերում (ներառյալ «Վերածնունդ» ծրագրի շահառուների) իրականացվել են մի շարք բարելավումներ, որոնց արդյունքում էապես ավելացել է հիփոթեքային վարկավորման հասանելիությունը ոչ միայն լրագրողների, ՏՏ կամ ֆինանսական ոլորտի մասնագետների, այլև շահառուների բոլոր խմբերի համար. տեղեկացնում են ՀՀ կենտրոնական բանկի լարտավական ծառայությունից:

  1. Առաջին փուլի փոփոխություններ

«Մատչելի բնակարան՝ երիտասարդ ընտանիքին» պետական նպատակային ծրագիր

2018 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել «Մատչելի բնակարան՝ երիտասարդ ընտանիքին» պետական նպատակային ծրագրի[1] նոր պայմանները, մասնավորապես՝

  1. Ամուսինների գումարային տարիքի փոփոխում 65-ից 70-ի:
  2. Երկրորդային շուկայում փոփոխություններ
  • Բնակարանի արժեքը՝ մինչև 25 մլն դրամ
  • Առավելագույն տոկոսը՝ 9,5 % նախկինում 10,5%-ի փոխարեն
  • Կանխավճարը՝ 30% կամ 10%, եթե առկա է երկրորդ գույքի գրավ կամ բնակարանի արժեքի 20%-ի չափով ապահովագրություն
  • Սուբսիդիա՝ 2%-ային կետի չափով Երևանում, 4%-ային կետի չափով մարզերում
  1. Առաջնային շուկայում փոփոխություններ
  • Բնակարանի արժեքը՝ մինչև 30 մլն դրամ
  • Առավելագույն տոկոսը՝ 7,5%
  • Կանխավճարը՝ 20 % կամ 10%, եթե առկա է երկրորդ գույքի գրավ կամ բնակարանի արժեքի 10 %-ի չափով ապահովագրություն
  • Սուբսիդիա՝ չկա (դրա փոխարեն կլինի անուղղակի սուբսիդավորում եկամտային հարկի վերադարձի տեսքով)
  • Վարկի ժամկետ՝ մինչև 30 տարի

«Ազգային հիփոթեքային ընկերության» ծրագրում փոփոխություններ

Միաժամանակ, 2018 թվականի ընթացքում բարելավումներ են կատարվել նաև «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ կողմից իրականացվող հիփոթեքային վարկավորման ծրագրերում:

Մասնավորապես, իրականացված փոփոխություններով հնարավորություն է ընձեռվել մինչև 30 տարեկան երիտասարդ մասնագետներին և չամուսնացած անձանց ձեռք բերել հիփոթեքային վարկեր նորակառույց շենքերում հետևյալ պայմաններով՝

  • Կանխավճար՝ 7,5%
  • Վարկի ժամկետը՝ 35 տարի
  • Էներգաարդյունավետ շենքերում հիփոթեքային վարկերի դեպքում՝ 0,5%-ով ավելի ցածր տոկոսադրույքով հիփոթեքային վարկերի ձեռքբերում (միջին տոկոսադրույքը ներկայումս կազմում է 10,6%)
  1. Երկրորդ փուլի փոփոխություններ

2018 թվականի նոյեմբեր ամսվա ընթացքում Սպորտի և երիտասարդության նախարարության կողմից շրջանառվել է Կառավարության՝ «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագիրը կարգավորող որոշման փոփոխությունների նախագիծը, համաձայն որի.

  1. Հանվում է ամուսիններից մեկի տարիքային սահմանափակումը, իսկ երիտասարդների գումարային տարիքը մնում է 70 տարեկան:
  2. որոշակի պայմանների առկայության դեպքում հնարավոր է դարձել վարկառուների համար կանխավճարի չափը իջեցնել մինչև 7,5% (այն դեպքում, երբ առկա է երկրորդ գույքի գրավ կամ ձեռք է բերվել կանխավճարի ապահովագրություն)։

Վերոնշյալ որոշման նախագիծը 07.12.2018-27.12.2018-ը ընկած ժամանակահատվածում տեղադրված է լինելու e-drafts.am կայքում հանրության կարծիքների հավաքագրման նպատակով: Ներկայումս նախագիծը գտնվում է ՀՀ արդարադատության նախարարությունում:

Բոլոր շահագրգիռ մարմինների և հանրության կարծիքների հավաքագրումից հետո որոշման նախագիծը կարող է քննարկվել Կառավարությունում:

[1] «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 29-ի թիվ 98-Ն որոշման» մեջ փոփոխություններ և լրացումներ, որոնք ուժի մեջ են մտել 2018 թվականի հոկտեմբերի 13-ին