Հույս ունեմ, որ այն վստահությունը, որ մեր կառավարությունը ստացել է ժողովրդից, կփոխանցվի նաև մեր դիվանագետներին. Փաշինյանը՝ ԱԳՆ-ում

Լուրեր

12.12.2024 | 23:29
Եվրոպական կառույցը ԵՄ-ին կոչ է արել հետաքննել Թուրքիայի իշխանությունների կողմից արհմիությունների գործիչների ձերբակալություններն ու իրավունքների խախտումները
12.12.2024 | 23:04
Երևան-Սևան-Դիլիջան ճանապարհին ավտոմեքենան շրջվել է և հայտնվել փոսի մեջ
12.12.2024 | 22:48
Բաքուն փորձում է միջնորդ լինել Թուրքիայի ու Իսրայելի միջև
12.12.2024 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.12.2024 | 22:21
Թրամփը համաձայն չէ «հարյուրավոր մղոններ Ռուսաստանի խորքերի» ուղղությամբ հրթիռներ արձակելուն
12.12.2024 | 22:04
Ադրբեջանում քաղբանտարկյալների հակառեկորդ է գրանցվել․ նրանց թիվը հասել է 331-ի
12.12.2024 | 21:50
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ
12.12.2024 | 21:38
Հայաստան-Հնդկաստան-Իրան եռակողմ խորհրդակցություններ են անցկացվել
12.12.2024 | 21:30
Կրեմլի պրոպագանդիստ Դուգինը Էրդողանին դավաճան հռչակեց․ ՌԴ-ն Մերձավոր Արևելքից դուրս է մղվում․ Գուրգեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 21:21
Չնայած Սիրիայի ճգնաժամին՝ Մոսկվան լիարժեք հարաբերություններ է պահպանել Անկարայի հետ․ ՌԴ ԱԳՆ
12.12.2024 | 21:10
Ասլանյանին «դատելու» պատճառը. «գնդակահարության պատի» տակ կանգնած Փաշինյանն այլ կարծիք չի՞ հանդուրժում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 21:09
ՀՀ նախագահն ընդունել է Լատվիայի նախկին նախագահին
12.12.2024 | 21:00
54 սպանված, 550 կալանավորված, պատանդառված ու անհետ կորած լրագրողներ․ RSF-ը հրապարակել է 2024 թվականի զեկույցը
12.12.2024 | 20:51
Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին վթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 8 տուժած
12.12.2024 | 20:45
Կինը՝ ուժային կառույցում․ լեյտենանտ Մարիամ Կարապետյանի ծառայությունը՝ փորձություններով լի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ արտաքին գործերի նախարարությունում կազմակերպված ընդունելությանը: Վարչապետի պաշտոնակատարը շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի և արտերկրում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների բոլոր աշխատակիցներին գալիք տոների կապակցությամբ:

Իր խոսքում, վարչապետի պաշտոնակատարը, մասնավորապես, նշել է.

«Հարգելի պարոն նախարար,
Դիվանագիտական կորպուսի հարգելի ներկայացուցիչներ,

Կարելի է ասել, որ 2018 թվականին մեր երկրի արձանագրած արտաքին քաղաքական հաջողությունները գրանցվել են երկրի ներսում, որովհետև, ըստ էության, այժմ ամբողջ աշխարհում տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության իմիջի շատ կարևոր փոփոխություն և այդ փոփոխությունը, որ սկսվեց մայիսից և իր գագաթնակետին հասավ 2018-ի դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններով, մեծ հենք է ստեղծում, որպեսզի մենք իսկապես արտաքին քաղաքականության և դիվանագիտության ասպարեզում ունենանք լրջագույն հաջողություններ:

Հայաստանի Հանրապետությունում այս տարի ժողովրդավարության երկու խոշոր հաղթանակ արձանագրվեց. առաջինը՝ ապրիլ-մայիսին տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունն էր, որն արձանագրվեց որպես ժողովրդական կամքի հաղթանակ, և երկրորդը՝ խորհրդարանական ընտրություններն էին, որոնք, ըստ էության, միջազգային դիտորդների գնահատմամբ, աննախադեպ են մեր երկրի պատմության մեջ, ովքեր նաև արձանագրել են այդ ընտրությունների համապատասխանությունը ժողովրդավարության չափանիշներին:

Ինչո՞ւ է կարևոր սա ասել հատկապես Արտաքին գործերի նախարարությունում, որովհետև ցավոք անցած ողջ ժամանակաշրջանում ԱԳՆ-ն, մեր դիվանագիտական կորպուսը ստիպված են եղել ընտրություններից հետո շատ երկար ժամանակ տարբեր բացատրություններ տալ, տարբեր սրբագրումներ անել, տարբեր ձևակերպումներ գտնել, որպեսզի մեր երկրի վրա նեգատիվ ազդեցություններ կամ չլինեն, կամ դրանք չեզոքացվեն: Հետևաբար, հույս ունեմ, որ այս ընտրությունների, գործընթացների արդյունքում մեր դիվանագիտական կորպուսը բավարար էներգիա է խնայել և այդ խնայված էներգիան ամբողջությամբ կօգտագործվի և կկիրառվի արդեն բուն նպատակի իրականացմանը՝արտաքին քաղաքական ասպարեզում իսկապես հաջողություններ արձանագրելուն, ինչպես նաև կենտրոնանալու Արցախի հարցի արտաքին քաղաքական սպասարկման, Հայաստանի իմիջի դրական փոփոխությունները կոնկրետ դիվանագիտական և տնտեսական արդյունքի վերածելու վրա:

Կարծում եմ՝ առաջիկա շրջանի համար մեր մեծագույն խնդիրը հետևյալն է՝ միջազգային հանրության շրջանում բարձրացնել Լեռնային Ղարաբաղի հարցի էության վերաբերյալ տեղեկացվածությունը, որովհետև ցավոք, այնուամենայնիվ, միշտ չէ և ամենուր չէ, որ մենք հանդիպում ենք այդպիսի տեղեկացվածության: Սա մի խնդիր է, որն իսկապես մեզ համար ունի ազգային անվտանգության նշանակություն: Մենք պետք է համոզված լինենք, որ միջազգային հանրությունը Լեռնային Ղարաբաղի հարցն ընկալում է հենց այնպես, ինչպես այն կա իր էության մեջ: Ցավոք, մենք այսօր նման արձանագրում ամեն տեղ չէ, որ կարող ենք անել և պետք է այս ուղղությամբ շատ լուրջ աշխատել:

Հաջորդ խնդիրը՝ Հայաստանի նոր իմիջն օգտագործելն է մեր երկրում ներդրումային ակտիվությունը խթանելու համար և սրանում իհարկե մեր դիվանագիտական կորպուսի դերը շատ մեծ է և կարևոր:

Հույս ունեմ, որ վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունները մեր դիվանագետներին ոչ միայն էներգիա խնայելու հնարավորություն են տվել, այլև լիցքավորել են նոր էներգիայով: 2019 թվականը սկսում ենք նոր էջից, կիսատ մնացած հարցեր չեն մնում, կլինի նոր կառավարություն, որն ինչ որ առումով կլինի հին, այսինքն շարունակականությունը կապահովվի, Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումները կշարունակվեն: Որևէ կասկած չի կարող լինել, որ ժողովրդավարությունն իսկապես մեր հավատամքն է, արժեքների մեր համակարգն է և ժողովրդավարությունից Հայաստանի Հանրապետությունում չի կարող լինել որևէ շեղում: Հայաստանում իսկապես պետք է հաստատվի օրենքի իշխանություն, անկախ դատական համակարգ և Հայաստանի իշխանությունը պետք է արտաքին քաղաքականություն վարի լեգիտիմության հենքի վրա՝ որպես ժողովրդի կողմից լիազորված, ժողովրդի մանդատն ունեցող և ժողովրդի ու պետության շահերը ներկայացնող կառավարություն: Մենք հենց այդպիսի կառավարություն ենք և շարունակելու ենք լինել այդպիսին, ավելին՝ սրանից հետո Հայաստանի Հանրապետությունում գոյություն կարող է ունենալ միայն ու միայն այդպիսի կառավարություն, որն ի վիճակի է և լիազորված է ներկայացնել ժողովրդին:

Ես ցանկանում եմ բոլորիս շնորհավորել այս կարևորագույն առիթով, որովհետև այնուամենայնիվ ժողովրդի կողմից լիազորված լինելը և ժողովրդի կողմից մանդատ ունենալը, այդ մանդատի գիտակցումը շատ մեծ ուժ է տալիս մեզնից յուրաքանչյուրին: Հույս ունեմ, որ ինչպես այսօր դուք եք զգում ժողովրդի մանդատի ուժը, 2019 թվականին էլ ժողովուրդը կզգա ձեր գործունեության, ձեր պրոֆեսիոնալիզմի, հմտությունների ուժը, արտաքին քաղաքականության ներքին դրսևորումները կլինեն ավելի ու ավելի շոշափելի: Ի վերջո, Հայաստանի կառավարությունը, պետական իշխանության բոլոր օղակները թե՛ Հայաստանի ներսում, թե՛ Հայաստանից դուրս ծառայում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգության և բարեկեցության մակարդակի բարձրացման նպատակին և որևէ կասկած չկա, որ Հայաստանի դիվանագետները միշտ էլ նվիրված են եղել այդ գաղափարին: Հույս ունեմ՝ եկել է ժամանակը, որ մենք այս գաղափարին ծառայությունը պսակենք ավելի ու ավելի մեծ, ավելի ու ավելի շոշափելի հաղթանակներով:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ դիվանագիտական ծառայության համար և մաղթել նորանոր հաջողություններ այդ ծառայության մեջ: Հույս ունեմ, որ այն վստահությունը, որ մեր կառավարությունը ստացել է ժողովրդից, կփոխանցվի նաև մեր դիվանագետներին, ովքեր միջազգային ասպարեզում հանդես կգան ավելի ու ավելի վստահ, ավելի ու ավելի դուխով: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»:

Տոնական ընդունելության ժամանակ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետությունում Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի կազմակերպման և անցկացման աշխատանքների պատշաճ իրականացման, դրսևորած բարձր պատասխանատվության համար ՀՀ վարչապետի շնորհակալագրով է պարգևատրել դիվանագիտական կորպուսի մի խումբ ներկայացուցիչների: