Օզոնային շերտի պահպանման նպատակով Հայաստանին հատկացվել է 154 հազար դոլար դրամաշնորհ

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բնապահպանության նախարարության  Օզոնի ծրագրի նախաձեռնությամբ տեղի է ունեցել օզոնային շերտի պահպանման ուղղությամբ 2018 թվականին Հայաստանի իրականացրած միջոցառումների արդյունքների ամփոփման աշխատաժողով։ Աշխատանքային քննարկմանը մասնակցել են շահագրգիռ պետական մարմինների, գործընկեր պետական և մասնավոր կազմակերպությունների ներկայացուցիչներ, ոլորտի գիտնականներ. տեղեկացնում են նախարարության լրատվական ծառայությունից:

Աշխատաժողովի ընթացքում տեղեկացվել է, որ Բնապահպանության նախարարությունը Մոնրեալի արձանագրության իրականացման բազմակողմանի հիմնադրամից ստացել է պաշտոնական գրություն այն մասին, որ Հիմնադրամը գործադիր կոմիտեի նիստում օզոնային շերտի պահպանման նպատակով Հայաստանին հատկացրել է 154 հազար դոլար դրամաշնորհ։

Ողջույնի խոսքում բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանը շեշտել է գլոբալ կլիմայական փոփոխությունների հետևանքների մեղմման գործընթացներում օզոնային շերտի պահպանության կարևորությունը և գոհունակությամբ արձանագրել, որ Մոնրեալի արձանագրության շրջանակներում Հայաստանը մեծածավալ աշխատանքներ է իրականացնում և էական արդյունքներ  ապահովում։

Օզոնի հարցերով ազգային համակարգող Լիանա Ղահրամանյանը ներկայացրել է, որ  2018 թվականին Երևանի և մարզերի 3 միջին մասնագիտական ուսումնական հաստատության լսարանները համալրվել են ժամանակակից տեխնիկայով, սառեցման և օդորակման տեխնիկայի մոնտաժման և սպասարկման համար սարքավորումների կոմպլեկտներով, ինչպես նաև մեքենաների օդորակիչների սպասարկման սարքերով: Օզոնի ծրագրի շրջանակներում իրականացվել է սառեցման և օդորակման տեխնիկայի 40 մասնագետի վերապատրաստում և նրանց անվճար տրամադրվել է օզոնաանվտանգ եղանակով սպասարկելու արնհաժեշտ գործիքների կոմպլեկտներ: Բացի այդ, մշակվել է ոլորտը կարգավորող օրենսդրության բարեփոխումների փաթեթ։

Միջոցառման մասնակիցներն այցելել են Ամբերդի օզոնաչափական կայան՝ ծանոթացել տարածաշրջանում միակ «Դոբսոն» օզոնաչափիչ սարքավորման օգտագործման և դիտարկումներից ստացված արդյունաների վերլուծման աշխատանքներին։