Փհենյանը կշարունակի միջուկային և հրթիռային հզորության ցուցադրումը, քանի դեռ ԱՄՆ-ը չի դադարեցրել իր թշնամական քաղաքականությունը. ԶԼՄ

Լուրեր

12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
Բոլորը

Հյուսիսային Կորեան կշարունակի միջուկային և հրթիռային հզորության ցուցադրումը այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ-ն չի դադարեցրել այդ երկրի նկատմամբ թշնամական քաղաքականությունը. հայտնում է ria.ru-ն՝ վկայակոչելով հյուսիսկորեական «Նոդոն սինմուն» թերթը:

«Հվասոն-14» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի երկրորդ փորձարկման մեծ հաջողությունը մեր կուսակցության և ժողովրդի հեղափոխական հավատի հզոր ցուցադրությունն էր, որոնք պատրաստ են հարվածներ հասցնել այնքան ժամանակ, քանի դեռ ամերիկացի իմպերիալիստները չեն դադարեցրել Կորեայի նկատմամբ թշնամական քաղաքականությունն ու ծնկաչոք ներողություն չեն խնդրել մեր ազգին հասցված տանջանքների համար»,- ասված է ԿԺԴՀ-ում վերջին հրթիռային փորձարկմանը նվիրված թերթի հոդվածներից մեկում:

Հարավկորեական Yonhap գործակալության փոխանցմամբ, Փհենյանն իր միջուկային և հրթիռային հզորության ցուցադրմամբ ցանկանում է հասնել իր նկատմամբ ԱՄՆ քաղաքականության փոփոխությանը: