ՀՅԴ-ն կկորցնի ռեստարտ լինելու շանսը. «Հրապարակ»

Լուրեր

13.11.2026 | 11:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
13.11.2026 | 11:16
Հայհոյանքներ ու քաշքշուկ․ միջադեպ՝ թիվ 2 տրոլեյբուսի վարորդի հետ
13.11.2026 | 11:08
Հարի Քեյնը ևս մեկ ռեկորդ է սահմանել Անգլիայի հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 10:56
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել, զոհեր կան
13.11.2026 | 10:47
Ռուսաստանի միջամտությունը ՀՀ ընտրություններին, աճող տնտեսական ճնշումները և ԵՄ-ի՝ Հայաստանին աջակցելու խոստումը․ եվրոպական առաջնորդների հայտարարությունը
13.11.2026 | 10:44
Լիոնել Սկալոնին երկարաձգել է Արգենտինայի հավաքականի հետ պայմանագիրը
13.11.2026 | 10:36
Քուշները հայտնել է, որ Կիևն ու Մոսկվան համաձայնել են բանակցություններում ներգրավել եվրոպացիներին
13.11.2026 | 10:28
Հայաստանն ու Իտալիան քննարկել են կոռուպցիայի և անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցության ընդլայնումը
13.11.2026 | 10:13
Ձյան և մերկասառույցի պատճառով ճանապարհներին արգելափակվել է 21 մեքենա
13.11.2026 | 09:58
Երևանում թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին․ մեքենան վթարի է ենթարկվել
13.11.2026 | 09:51
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 13-ի դրությամբ
13.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
Բոլորը

«Հրապարակ» թերթը գրում է.

Չնայած տեղեկություններին, որ ԱԺ արտահերթ ընտրությունների, իսկ դրանից առաջ Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները ՀՅԴ-ի ներսում լուրջ դժգոհություն են առաջացրել ընդդեմ Հրանտ Մարգարյանի և առհասարակ ՀՅԴ ղեկավարների, քանզի նրանց են վերագրում ձախողումների ալիքը, սակայն ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար, դեռևս պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը  վստահեցնում է, որ ինքը «դժգոհողների» շարքում չէ։

Նա չի բացառում, որ կուսակցությունն ապագայում ռեսթարտ կլինի, կթարմացվի։ «Եթե այդպես չանեինք, 128 տարի չէինք լինի»,- ասում է նա։ Եվ, այդուհանդերձ, գրեթե բացառում է, որ հունվարի վերջերին սպասվող ՀՅԴ ընդհանուր ժողովի ժամանակ իրենց պաշտոններին հրաժեշտ կտան կուսակցության կարկառուն լիդերները, հատկապես՝ Հրանտ Մարգարյանը․ «Եթե մեր կուսակցությունը գտնում է, որ Հրանտ Մարգարյանը պետք է մեր կուսակցության լիդերների շարքում լիներ 20 տարի կամ 30 տարի, ուրեմն հենց այդպես էլ պետք է լիներ։ Այո, ես ուզում եմ Հրանտ Մարգարյանին կրկին տեսնել Բյուրոյի կազմում»։

Ի դեպ, ժողովի պատվիրակների կազմից շատ բան էր կախված, իսկ տեղերից ընտրվածներն այս անգամ հստակ մարգարյանական թևից են, ուստի Մարգարյանի մնալը չի բացառվում։ Սակայն դա կնշանակի, որ ՀՅԴ-ն վերջնականապես կկորցնի ռեսթարտ լինելու շանսը, և կուսակցությունում էլ արտահերթ ընտրությունների արդյունքներից դժգոհ չեն ու պատրաստ են բավարարվել արտախորհրդարանական կուսակցության համեստ դերակատարմամբ։

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: