Վերաքննիչ դատարանն այսօր բեկանեց 13 տարվա դատավճիռ. Զարուհի Մեջլումյան

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մեր առաջին, բայց ոչ վերջին արդարացման դատավճիռը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել հետաքննող լրագրող Զարուհի Մեջլումյանը

«Վերաքննիչ դատարանն այսօր բեկանեց 13 տարվա դատավճիռ, որով Մհերին մեղավոր էին ճանաչել փախուստի նախապատրաստության մեջ՝ առանց հանցակազմի: Մհերն այսօր անմեղ ճանաչվեց այս գործով ու ձեռք բերեց արդարացվածի կարգավիճակ: Վստահ եմ՝ նույն կերպ նա արդարացվելու է նաև 22 տարի առաջ վայ-քննված, 1 ցուցմունքի վրա հիմնված գործով:

Երբ մայիսին Մհերն ավարտեց Սլավոնական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, ես էլ դեռ սովորում էի Փաստաբանական դպրոցում, արդեն միասին նոր լույսի ու նոր գիտելիքների ներքո սկսեցինք ուսումնասիրել գործերը: Մհերը հայտնաբերեց, որ իրեն 2005-ին առանց հանցակազմի մեղադրել են փախուստի նախապատրաստության մեջ: Միասին ենք պատրաստել վերաքննիչ բողոքը, որն ընդունվել էր վարույթ: Եվ ահա այսօր դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ մենք ունենք առաջին արդարացման դատավճիռը»,- ասված է գրառման մեջ: