Սիրիայի քրդական ուժերը պատրաստ են մարտեր մղել թուրքական բանակի դեմ

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքական լրատվամիջոցներն ուշադրության կենտրոնում են պահում Սիրիայի տարածքից ամերիկացի զինվորների դուրս գալու վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը։

Թրամփի հայտարարությանն արձագանքել են Սիրիայի քրդական կառույցները։ Մասնավորապես «Քուրդիստանի ազային կոնգրեսի» տարածած հայտարարության մեջ ասվում է, որ նման իրավիճակում իրենք պատրաստ են մարտեր մղել ցանկացած ուժի դեմ, որը կսպառնա իրենց անվտանգությանը։

Ինչպես հայտնի է, Թուրքիան Սիրիայի քրդական ուժերին համարում է ահաբեկիչներ, իսկ ԱՄՆ-ն ոչ։ Վաշինգտոնը համարում է, որ Սիրիայի քուրդ զինյալները կարևոր գործոն են Սիրիայի ծայրահեղական ուժերի դեմ պայքարում։

Թրամփի հայտարարությունից հետո հայտարարությամբ է հանդես եկել նաև Սիրիայի «Քուրդիստանի ազգային կոնգրես» կառույցը։ Թուրքիան երկար ժամանակ ցանկանում է Սիրիայի քրդաբնակ  շրջանի դեմոգրաֆիական պատկերը փոխել։ Հայտարարությունում հիշեցվել է, որ նման քայլեր Թուրքիան իրականացրել է Աֆրինում, երբ քրդական ուժերի դեմ տեղի էր ունենում «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունը։ Դրանից հետո Աֆրինում ժողովրդագրական պատկերը կտրուկ փոխվեց։

Ըստ քրդական կառույցի՝ Թուրքիան նույնը ցանկանում է իրականացնել նաև Սիրիայի քրդական այլ շրջաններում (Քոբանի, Ղամիլշի, Մանբիչ)։  Եվ հենց  դրան է ուղղված Սիրիայի Եփրատ գետի արևելյան ափում Թուրքիայի զինված ուժերի կողմից իրականացվելիք ռազմական գործողությունը, որը ըստ թուրք պաշտոնյաների հայտարարությունների՝ ընթանալու է քրդական ուժերի դեմ։

«Այս տարածաշրջանում ապրում է ավելի քան 3մլն մարդ։ Թուրքիայի հարձակումը կբերի ողբերգության, որը կգերազանցի այն դեպքերին, որոնք տեղի են ունեցել Աֆրինում։  Կոչ ենք անում դաշնակցային ուժերին դուրս չգալ տարածաշրջանից»:

ermenihaber.am