Լիլիթ Մակունցին «Իմ քայլը» խմբակցության ղեկավար ընտրելու որոշումն ընդունվել է
Քաղաքականություն
19.12.2018 | 22:04Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի պաշտոնում առաջադրվել և ընդունվել է Մշակույթի նախարարի պաշտոնակատարի թեկնածությունը:
Այս մասին այսօր Մարիոթ հյուրանոցում անցկացված փակ հանդիպման ավարտից հետո լրագրողներին հայտնեց Մակունցը՝ նշելով, որ սա քաղաքական թիմի որոշումն է եղել, ինչն ինքը ընդունել է: