Նորվեգացի զբոսաշրջիկին կողոպտած անձանց ոստիկանները հայտնաբերել են ու բերման ենթարկել

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Դեկտեմբերի լույս 17-ի գիշերը՝ 0 ժամ 30-ի սահմաններում, Նորվեգիայի Թագավորության քաղաքացի 42-ամյա մի տղամարդ, որը մեր երկիր է այցելել որպես զբոսաշրջիկ, ոստիկանության Լոռու մարզային վարչության Տաշիրի բաժնում հանցագործության մասին հաղորդում է տվել։ Ըստ հաղորդման՝ ոստիկանություն դիմելուց հինգ ժամ առաջ Տաշիր-Գոգավան ճանապարհի 4-րդ կիլոմետրին երեք տղամարդ քաշքշել են նրան, ոտքերով հարվածել որովայնին ու հափշտակել սպորտային պայուսակը։ Պայուսակում եղել են անձնագիրը, բանկային քարտեր, բջջային հեռախոս, այլ իրեր և 750.000 դրամ։

Հարուցվեց քրեական գործ կողոպուտի և փաստաթղթեր հափշտակելու կամ վնասելու հատկանիշներով։ Ձեռնարկվեցին ծավալուն հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ՝ կատարվածի հանգամանքները պարզելու, օտարերկրացուն կողոպտած անձանց ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ։ Ժամեր տևած հետախուզական միջոցառումները արդյունք տվին։
Դեպքի վայրից մի քանի հարյուր մետր այն կողմ՝ Տաշիր գետում, հայտնաբերվեց հափշտակված պայուսակը։ Պայուսակում առկա իրերի մի մասն էլ հայտնաբերվեց դեպքի վայրից գետ տանող ճանապարհի տարբեր հատվածներում։

Տաշիրի քրեական հետախույզները շուտով հայտնաբերեցին նաև հենց Տաշիրի բնակիչներ, 23-ամյա Երվանդ Գրեյանին, 27-ամյա Աշոտ Սինասյանին, Լոռու Լեռնահովիտ գյուղում ապրող, 27-ամյա Սարկիս Սարկիսյանին։ Երիտասարդները կողոպուտ կատարելու կասկածանքով բերման ենթարկվեցին բաժին, ապա ներկայացվեցին տարածքային նախաքննական մարմնին՝ հարցաքննության։ Նրանք ձերբակալվեցին։

Հետագա միջոցառումներով իրավապահները հայտնաբերեցին հափշտակված գումարը, որը թաքցված էր Սարկիս Սարկիսյանենց ավտոտնակում։

Արձանագրենք, որ հայ իրավապահների պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ ժամերի ընթացքում հանցագործությունը բացահայտվեց, հայտնաբերվեցին նաև նորվեգացի զբոսաշրջիկի իրերը։ Ցավով արձանագրենք նաև, որ մեր հյուրընկալ ժողովրդին հարիր չէ նման ոտնձգություններ կատարել զբոսաշրջիկների նկատմամբ։