Նոր «Էլեկտրիկ Երևանի» հիմք չկա՛. Էներգետիկայի փոխնախարարը պնդում է, որ ՀԷՑ 160 մլն դոլարի վարկային նոր ծրագիրը «2 տարի լայնորեն քննարկվել է»

Լուրեր

12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
Բոլորը

 ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը factor.am-ի հետ զրույցում «ոչ կոռեկտ» է համարում պահանջը, որ Հայաստանի էլեկտրական ցանցերի 70 տոկոս բաժնետոմսերի գրավադրման թույլտվության որոշման մեջ կառավարությունը մանրամասն տեղեկություն ներկայացներ, թե ինչու և ինչ նպատակով է ՀԷՑ-ը վերցնում այդ 160 մլն դոլարի նոր վարկը:

«ՀԷՑ-ի ներդրումային ծրագիրը և վարկերի ներգրավումը եղել է դեռ 2 տարի առաջ, լայնորեն քննարկվել է», – Factor.am-ի հետ զրույցում ասաց փոխնախարարը՝ շարունակելով. «Ոչ մի գաղտնի և մութ գործարք չկա: Ծավալվել և խոսել մի բանի մասին, որը այլ տեղերում հրապարակվել է և 2 տարի քննարկվել է, այդքան էլ կոռեկտ չէր լինի»:

Ակնկալել, որ այդ ներդրումների արդյունքում էլետրաէներգիայի սակագինը չի բարձանա կամ կիջնի, սպառողը չի կարող: Էֆեկտը, որ կարող է ակնկալել սպառողը, ըստ փոխնախարարի, հուսալի և որակյալ էլեկտրամատակարարումն է: Չնայած, ինչպես նախկին փորձը ցույց է տվել, ՀԷՑ վարկերի սպասարումը մտցվում է էլեկտրաէներգիայի սակագնի մեջ և ի վերջո սպառողն է մարում դրանք, Հայկ Հարությունյանը համոզված է, որ նոր «էլեկտրիկ Երևան» կամ այլ բողոքի ալիք չի բարձրանա:

«Դրական փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել էներգետիկ համակարգում, առնվազ հիմք չեն ստեղծում նման բողոքի ակցիաների համար»,- վստահ է փոխնախարարը:

Մանրամասները դիտեք Factor.am-ի հետ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանի հարցազրույցում:

Մարինե Խառատյան