Սուրեն Պապիկյանը տարեվերջյան աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն այսօր տարեվերջյան աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ մարզպետների մասնակցությամբ։ Նախքան օրակարգային հարցերին անդրադառնալը՝ Սուրեն Պապիկյանը շնորհավորել է մարզպետներին նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ իրավական պետության ոգուն և տառին համապատասխան խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու և պատվով անցկացնելու կապակցությամբ և ընդգծել, որ հանրության կողմից պատվիրակված մեծ պատասխանատվությունը կյանքի կոչելու և բնակչության սպասումներն արդարացնելու նպատակով անհրաժեշտ է լծվել օրնիբուն քրտնաջան աշխատանքի։

Անցնելով խորհրդակցության հիմնական հարցերին՝ նախարարի պաշտոնակատարը մտահոգություն է հայտնել համայնքների սեփական եկամուտների հավաքագրման տեմպերից ու ցուցանիշներից և մարզպետներին հորդորել է բացատրական աշխատանքներ տանել համայնքների ղեկավարների հետ՝ ոլորտում առկա պատկերը շտկելու և բարելավման արդյունքներ ապահովելու նպատակով։

Խորհրդակցությանը քննարկվել է նաև համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացման նպատակով իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքը, որի արդյունքներով 2018թ.-ինՀՀ մարզպետարաններից  ստացվել է շուրջ 230 հայտ, հավանության է արժանացել 180-ը, որից 114 ծրագիր՝ շուրջ 1մլրդ 621մլնՀՀ դրամի չափով, արդեն ֆինանսավորվել է, իսկ մինչև տարվա ավարտը նախատեսվում է ևս 360 մլն ՀՀ դրամի ֆինանսավորում։ Նախարարի պաշտոնակատարը համոզմունք է հայտնել, որ հաջորդ տարվա համար նախատեսված սուբվենցիոն ծրագրերի իրականացման նպատակով ընտրված հստակ չափորոշիչները հնարավորություն կտան այս գործընթացն ավելի սահուն և արդյունավետ կազմակերպել։

Անդրադառնալով համայնքների կողմից աղբահանության կազմակերպման գործընթացին՝ Սուրեն Պապիկյանը կոչ է արել մարզպետներին ակտիվացնել աղբահանության համար նախատեսված գումարների հավաքագրման աշխատանքները։ Նախարարի պաշտոնակատարը նաև կարևորել է այս ոլորտում համայնքների կողմից իրականացվող աշխատանքների ինքնածախսածածկման անհրաժեշտությունը և ընդգծել, որ աղբահանության պատշաճ կազմակերպման ու մաքուր միջավայրի ձևավորման գերկարևոր խնդիրը պետք է լինի յուրաքանչյուր համայնքապետի ամենօրյա աշխատանքը։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև մարզերում առաջնային լուծում պահանջող խնդիրներին ուղղված ծրագրերի իրականացման ընթացքին, մարզերում ներդրումային համաժողովներ կազմակերպելուն, միջպետական և միջհամայնքային ճամփեզրերինհասարակական զուգարանների սանիտարական վիճակի բարելավմանն ուղղված հարցեր, որոնց ապահովման վերաբերյալ նախարարի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ։