Խորհրդարան անցած ուժերը՝  «Ծառուկյան» դաշինքի ինքնաբացարկների մասին

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ծառուկյան» դաշինքի ցուցակում ընդգրկված 12 պատգամավոր գրությամբ դիմել է ԿԸՀ՝ հայտարարելով, որ ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել։ Այս առնչությամբ Factor.am-ը զրուցել է խորհրդարան անցած մյուս ուժերի ներկայացուցիչների հետ։

Ընդդիմադիր «Ելք» դաշինքի առաջնորդ Էդմոն Մարուքյանն այն կարծիքին է, որ ինքնաբացարկի դիմում չներկայացրած անձինք պետք է իրավական ընթացակարգով խնդիրը լուծեն։

Հարցին, թե ինչի՞ մասին է խոսում այն երևույթը, որ պատգամավորի թեկնածուն տեղյակ չէ իր ինքնաբացարկի դիմումի մասին, Մարուքյանն ասաց. «Դա Հայաստանի քաղաքական համակարգի խնդիրներից մեկն է․ ընտրողները ում ընտրել են, էդ մարդիկ պետք է լինեն խորհրդարանում, ոչ թե ընտրողները մի ուրիշին ընտրեն, մյուսը դառնա պատգամավոր։ Ես միայն մեր մասով կարող եմ պատասխան տալ՝ «Ելք» դաշինքում նման բան չկա, չի կարող լինել»։

Խորհրդարանական մեծամասնության՝ իշխող ՀՀԿ-ի խոսնակ Էդուարդ Շարմազանովը չցանկացավ մեկնաբանել իրավիճակը` դա որակելով որպես ներկուսակցական կոնֆլիկտ. «Ես կոռեկտ չեմ համարում այլ քաղաքական ուժերի ներքին խնդիրները մեկնաբանել, դաբացառապես «Ծառուկյան» դաշինքի ղեկավարի և անդամների մեկնաբանելու հարց է: Ես կոռեկտ չեմ համարում նման բան մեկնաբանելը, հատկապես երբ այն վերաբերում է ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած քաղաքական ուժին»:

Դիտարկմանը, թե տվյալ դեպքում առաջնայինն ինքնին երևույթն է, որի արմատավորման հիմնական պատասխանատուն հենց իշխող ՀՀԿ-ն է, Շարմազանովն արձագանքեց, թե  իրենց օրինակով ցույց են տվել, որ ինքնաբացարկները պետք է լինեն գործընկերների հետ համաձայնեցված։

Խորհրդարան անցած մյուս ուժի՝ ՀՅԴ-ի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը  ձեռնպահ մնաց  մեկնաբանություն տալուց:

 

Սեդա Ղուկասյան