Բելառուսի ԱԳ նախարարի հետ դեսպանը քննարկել է եվրոպական և մի շարք ուղղություններով փոխգործակցության հարցեր
Քաղաքականություն
17.12.2018 | 17:39Դեկտեմբերի 17-ին Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը հանդիպեց Բելառուսի արտաքին գործերի նախարարի տեղակալ Օլեգ Կրավչենկոյին (Олег Кравченко)։
Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին եվրոպական և մի շարք ուղղություններով փոխգործակցության շուրջ։ Ընդգծվեց երկկողմ միջպետական համագործակցության իրավապայմանագրային հենքի հետագա զարգացմանն ու կատարելագործմանն ուղղված հետագա համատեղ ջանքերի կարևորությունը։ Քննարկվեցին նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։