«Վահագն Հարությունյանի ՀՀ-ում չգտնվելը պայմանավորված չէ նրա նկատմամբ ապօրինի քրեական հետապնդմամբ»․ փաստաբան

Լուրեր

12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
12.10.2026 | 20:00
Թմրանյութ վաճառողները և օրենքով գողերն ունե՞ն քաղաքական հովանավորներ․ զրույց նախկին փոխոստիկանապետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 19:46
15 ժամ ջուր չի լինի Երևանի Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 19:32
Ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել
12.10.2026 | 19:17
Վարչապետը հանդիպում է ունեցել ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետը ավարտող Արման Դիլանյանի հետ
12.10.2026 | 19:04
Միլիոններ՝ բյուջեի հաշվին․ ավագանու ՔՊ-ական անդամի ընկերությունը պայմանագրեր է կնքում համայնքի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 18:49
Միրզոյանը և Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են առևտրատնտեսական ու գործարար կապերի ընդլայնման հարցեր
12.10.2026 | 18:42
Այսօր որևէ մեկը չի կարող ասել, որ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ կա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 18:32
Օձունի նախկին մանկապարտեզի շենքն ու հողատարածքը կվերադարձվեն համայնքին․ դատարանը բավարարել է Դատախազության հայցը
12.10.2026 | 18:26
Իրանը հայտարարել է, որ կարձագանքի Հորմուզի նեղուցի վերաբերյալ ԱՄՆ պատասխանին դիտարկումն ավարտելուց հետո
12.10.2026 | 18:19
«Ուզում ենք զարգացնել ՌԴ-ի հետ հարաբերությունները, բայց չենք ուզում դրանք նույնը լինեն, ինչ նախկինում»․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 18:02
Հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում մի շարք փողոցներ ժամանակավորապես կփակվեն․ ՆԳՆ
12.10.2026 | 17:51
Էմմա Պալյանը հայտնել է Ալեն Սիմոնյանի օգնականը դառնալու մասին
Բոլորը

«Մարտի 1»-ի գործով հետախուզման մեջ գտնվող քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանն օրերս անդրադառնալով իր դեմ հարուցված քրեական գործին՝ այն որակել էր «իր նկատմամբ անձնական վրեժխնդրություն»։

Նշենք, որ Վերաքննիչ դատարանի որոշմամբ Հայաստանից բացակայող Հարությունյանի նկատմամբ կալանքը, որպես խափանման միջոց, վերացվեց։ ՀՔԾ-ից Factor.am-ին հայտնեցին, որ Վահագն Հարությունյանի նկատմամբ հայտարարված հետախուզումը չի դադարեցվում։

Այս առնչությամբ զրուցեցինք նաև Վահագն Հարությունյանի պաշտպան Միհրան Պողոսյանի հետ: «Այս պահին որևէ մանրամասնություն ներկայացնել չեմ կարող, այն ինչ հրապարակվել է, դա է»,- փոխանցեց նա։

Հարցին, թե ստացավ արդյոք դատարանի որոշումը, թե ինչու վերացվեց Հարությունյանի կալանքը, փաստաբանը բացասական պատասխան տվեց։ Տեղեկացանք, որ հետախուզման հետ կապված նախաքննական մարմնի որոշումը պաշտպանական կողմը բողոքարկել է: «Հուսով ենք, որ դատարանը կբավարարի մեր բողոքի միջնորդությունը»,- ասաց նա։

Պաշտպանը նաև հավաստիացրեց, որ Վահագն Հարությունյանի՝ Հայաստան վերադառնալու հարցը բացառապես կախված է նրա առողջական վիճակի կայունացումից։ Նրա խոսքով՝ երբ առողջական խնդիրները կարգավորված կլինեն, նա Հայաստան կվերդառնա, անգամ, եթե կալանքի որոշում կայացված լինի. «Իր Հայաստանում չգտնվելը երբևիցե պայմանավորված չի եղել իր նկատմամբ ապօրինի քրեական հետապնդմամբ»։

Լիլիթ Շաբոյան