Սևանի ձկան պաշարները պետական սեփականություն են, ստացվում է՝ չենք պաշտպանում այն․ Բարդուխ Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.10.2026 | 11:13
Ավինյանը կարգադրեց տուգանել թեթև վթարից հետո 15 րոպեից ավելի ճանապարհը փակող վարորդներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 11:01
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.10.2026 | 10:49
Կոլումբոսի օրվա կապակցությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է
12.10.2026 | 10:36
Ինչո՞ւ ենք ավտոբուսին 20-30 րոպե սպասում, երթևեկության խնդիրներից պետք է խոսենք․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 10:32
Սաուդյան Արաբիայի օդանավակայանին հութիների հերթական հարվածի հետևանքով 1 մարդ զոհվել է, առնվազն 11-ը՝ վիրավորվել
12.10.2026 | 10:15
Երևանում ավելի քան 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել․ 4 անձ կալանավորվել է
12.10.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 12-ի դրությամբ
12.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12.10.2026 | 09:31
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
Բոլորը

ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանի խոսքով՝ թեև Հայաստանում սիգ ձկան արդյունագործական պաշարն ավելացել է (անցյալ տարի այն կազմում էր 540, այս տարի՝ 740 տոննա), սակայն զարմանալի է, որ շուկայում անարգել վաճառվում է սիգը, այդ թվում ձկնկիթը։

«Վաճառվում են ոչ միայն մեծ ձկները, այլև ձկնկիթը, և զարմանալի է, որ ոչ մի տուգանք չի կիրառվում: Մեզ դիմեցին Բնապահպանության նախարարությունից, հարցրին, թե ե՞րբ է լինելու ձվադրումը, մենք ասացինք 20-ից հետո, բայց դա չի նշանակում, որ չպետք է մինչ այդ պաշտպանեինք։ Այսօրվա որսված մի ձկով մենք կորցնում ենք հազարավոր ձկներ: Կոռուպցիայի դեմ պայքարը ոչ մի կերպ չի անդրադառնում այս հարցին: Սևանի ձկան պաշարները պետական սեփականություն են, ստացվում է՝ չենք պաշտպանում պետական սեփականությունը»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ իր մտահգությունը հայտնեց Բարդուխ Գաբրիելյանը։

Վերջինիս խոսքով՝ մտահոգիչ են նաև խեցգետնի պաշարները, որոնք, ըստ իրենց ուսումնասիրության, գնահատվում են 2300 տոննայից մի փոքր ավելի, մինչդեռ անցյալ տարի այն եղել է 2600 տոննա, իսկ 2016 թ․-ին՝ 4500 տոննա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան