ԱԺ է անցել ոչ թե 3, այլ 4 ուժ․ 4-րդը ԱԱԾ ծպտյալ կուսակցությունն է․ Անդրիաս Ղուկասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 09:56
Փաշինյանը դեկտեմբերին երեք անգամ կմեկնի Ռուսաստան․ «Մեր նպատակը չէ խնդիրներ ստեղծել ՌԴ-ի համար»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի հետ

– Պարոն Ղուկասյան, դեկտեմբերի 2-ին Գյումրիում կատարված 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանի սպանության մեջ կասկածվում է ռուսական ռազմաբազայի զինծառայող։ Ինչո՞ւ են պարբերաբար ռուսական ռազմաբազայի զինծառայողների մասնակցությամբ աղմկահարույց միջադեպեր տեղի ունենում։

– Ես դժվարանում եմ ամփոփում անել՝ ինչո՞ւ է ռուսական ռազմաբազայի անունը պարբերաբար ներքաշված լինում նման միջադեպերում։ Հավանաբար, դա վկայում է, որ անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը բազայում այդքան էլ բարձր մակարդակի վրա չէ։ Եթե պարբերաբար այդպիսի դեպքեր լինում են, առաջինը, ինչ մենք պետք է ենթադրենք, դա է։

– Հիշում ենք մի քանի դեպքեր ևս՝ Պերմյակովի կողմից Ավետիսյանների ընտանիքի սպանությունը, այս տարվա հուլիսին Փանիկ գյուղում ռուս զինծառայողների անցկացրած վարժանքները, որոնց ընթացքում հնչած կրակոցներից մի ողջ գյուղ սարսափահար էր եղել։

– Վարժանքի անցկացումը ես կտարանջատեի մյուս դեպքերից։ 2018 թվականից ռուսական զորամիավորումը Հայաստանում ենթարկվում է Հայաստանի ռազմական ղեկավարությանը։ Դա համատեղ ռուս-հայկական ռազմախումբ է և ըստ պայմանագրի՝ խաղաղ ժամանակ ղեկավարվում է Հայաստանի կողմից։ Դրա համար Փանիկ գյուղում տեղի ունեցածը, անշուշտ, առնչվում էր և մեր ղեկավարության հետ, և այդ թերությունը երկկողմանի էր։ Մեր կողմից թերացել էին Պաշտպանության նախարարության նշանակած սպաները։ Այս ամենը վկայում է, որ ռուսական բաղադրիչն ունի առնվազն կարգապահության խնդիր։ Իհարկե, դրանք տարբեր գործեր են, ընտանեկան բռնության դեպքով ողբերգությունը և Պերմյակովի կատարածն անհամեմատելի է։ Եվ Պերմյակովի ծանր հանցագործությունը առ այսօր մեր հանրությունը չի մարսել և հանրությանն այդպես էլ հասկանալի չդարձան իրական շարժառիթները և կատարման եղանակը։ Հանրության համար շատ հարցեր մնացին չբացահայտված։

– Ինչպես գիտենք դեպքը դեղի է ունեցել դեկտեմբերի 2-ին, իսկ արդեն ամսին 3-ին Factor.am.am-ը և այլ լրատվամիջոցներ գրեցին, որ սպանության հեղինակը ռուս զինծառայող է։ Պետական մարմինները միայն դեկտեմբերի 9-ի ԱԺ ընտրություններից հետո արձագանքեցին։ Ինչպե՞ս եք գնահատում հայկական կողմի արձագանքը։

– Դա վկայում է այն մասին, որ այս թեման մեր ղեկավարության համար սուր է։ Սա է պատճառը, թե ինչու զերծ մնացին պատշաճ լուսաբանումից և արձագանքից։ Այս ցնցող դեպքը, որ պիտի միանգամից լիներ ուշադրության կենտրոնում, այնուամենայնիվ, ռուսական զինծառայողի պատճառով հավանաբար քաղաքական միջամտություն ստացավ և փորձեցին դա պահել մինչև ընտրություններ։

– Անդրադառնանք խորհրդարանական ընտրությունների թեմային։ Խորհրդարան անցան 3 ուժեր՝ «Իմ քայլը» դաշինք, «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան»։ Այս կուսակցություններից Փաշինյանի կառավարության հասցեին կոշտ քննադատություն չենք լսել։ «Լուսավոր Հայաստանը» կամ «Բարգավաճ Հայաստանը» կարո՞ղ են լինել իրական ընդդիմադիր ուժեր։

– Ես կասեի՝ 4 ուժեր են անցել խորհրդարան, և Ազգային անվտանգության, այսպես ասած, ծպտյալ կուսակցությունը, որը ներկայացված է լինելու Ազգային ժողովում՝ բավականին շատ մարդկանց թվով։

Ռոբերտ Անանյան