Նախորդ տարի «Հայաստան» համահայկական հիմնադրամին տրվել է 12 միլիոն դոլարի խոստում, իրականում մուտքագրվել է 7 միլիոն դոլար․ Հայկակ Արշամյան

Լուրեր

14.11.2026 | 10:10
ԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին
14.11.2026 | 09:56
Փաշինյանը դեկտեմբերին երեք անգամ կմեկնի Ռուսաստան․ «Մեր նպատակը չէ խնդիրներ ստեղծել ՌԴ-ի համար»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
Բոլորը

Երբ ես ստանձնեցի «Հայաստան» համահայկական հիմնադրամի ղեկավարի պաշտոնը, հիմնադրամի նկատմամբ կար վստահության շատ մեծ խնդիր թե՛ Հայաստանում, թե՛ հատկապես դրսում։ Հոկտեմբեր ամսին ճանապարհորդել եմ, հանդիպումներ եմ ունեցել բազմաթիվ դոնորների հետ, և  փորձել ենք ամեն ինչ անել, որ այդ վստահությունը վերականգնվի, ինչի ապացույցը դրամահավաքի ժամանակ հավաքված գումարն է, որն ավելացել է։

Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը՝ ներկայացնելով տվյալներ՝ հավաքված գումարի չափից։

«Եթե հիշում եք՝ խոսքը գնում էր 11 միլիոն 109 հազար 631 ԱՄՆ դոլարի մասին, այսինքն՝ դա իր մեջ ներառում էր թե՛ Միացյալ Նահանգներում հավաքագրված գումարը, թե՛ Տորոնտոյում,  թե՛ ընդհանրապես այդ օրը դրամահավաքի մասին է խոսքը, և ասեմ, որ այսօրվա տվյալներով, թարմ տվյալներով՝ մենք առնվազն ունենք 14 միլիոն 115 հազար 940 դոլար, այսինքն հեռուստամարաթոնից հետո այս գումարը բավականին աճել է և ի տարբերություն նախորդ տարվա, երբ 12 միլիոն դոլարի խոստում է եղել, իրականում հիմնադրամ մուտք է եղել 7 միլիոն դոլար»,- ասաց Հայկակ Արշամյանը:

Ըստ Արշամյանի՝ այս գումարի մեջ չի մտնում Արգենտինայում հավաքագրված գումարը, որովհետև էնտեղի համահայկական հիմնադրամի գրասենյակը ՅՈւՆԻՍԵՖ-ի հետ համատեղ դրամահավաք է իրականացրել երկու օր առաջ։

«Այդ դրամահավաքի արդյունքում մոտավորապես 245 հազար դոլար է հավաքվել, սակայն էդ գումարի որ չափն է հիմնադրամի խողովակներով գալու՝ դրա մասին այնտեղ բանակցություններ են գնում, բայց մեկ է՝ էդ գումարը հավաքագրված ընդհանուր գնալու է Գյումրի և Սպիտակ, քանի որ երկրաշարժի 30-րդ տարելիցին էր նվիրված, և հիմնականում էդ երկու շրջաններում են իրականացվելու ծրագրեր», – ասաց նա։

Աղավնի Սուքիասյան