ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի հրաժեշտի միջոցառումը Ավստրիայի արտաքին գերատեսչությունում

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Դեկտեմբերի 12-ին Ավստրիայի Եվրոպայի, ինտեգրացիայի և արտաքին գործերի նախարարությունը կազմակերպել էր հրաժեշտի միջոցառում՝ Ավստրիայում ՀՀ դեսպան, ԵԱՀԿ-ում և Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՀՀ ներկայացուցիչ Արման Կիրակոսյանի պատվին:

Միջոցառմանը մասնակցում էին Ավստրիայի Եվրոպայի, ինտեգրացիայի և արտաքին գործերի դաշնային նախարարության ԵՄ և բազմակողմ համագործակցության հարցերով գլխավոր տնօրեն Անդրեաս Ռիքենը (Andreas Riecken), Արևելյան Եվրոպայի, Հվ. Կովկասի, Կենտրոնական Ասիայի և Արևելյան գործընկերության վարչության պետ Կատարինա Վիզերը, արարողակարգի ղեկավար Էննո Դրոֆենիկը (Enno Drofenik), Ավստրիայում և Վիեննայի միջազգային կազմակերպություններում հավատարմագրված դեսպաններ, այլ հյուրեր:

ԵՄ և բազմակողմ համագործակցության հարցերով գլխավոր տնօրեն Անդրեաս Ռիքենը դեսպան Կիրակոսյանին ողջունելուց և նրա կենսագրական տվյալները հակիրճ ներկայացնելուց հետո անդադարձավ վերջին շրջանում հայ-ավստրիական հարաբերություններին, գնահատելով այն որպես դինամիկ զարգացող: Նա անդրադարձավ դեսպան Կիրակոսյանի պաշտոնավարության շրջանում երկկողմ բնագավառում արձանագրած մի շարք ձեռքբերումներին, համոզմունք հայտնելով, որ մի շարք նախագծեր դեռևս շարունակելի են և կարժանանան Ավստրիայի արտաքին գերատեսչության աջակցությանը: Նա Ավստրիայի արտաքին գերատեսչության ղեկավարության անունից հաջողություն մաղթեց ՀՀ դեսպանին իր հաջորդ պաշտոնավարության ընթացքում և համոզմունք հայտնեց, որ Վիեննան մնալու է պարոն Կիրակոսյանի նախընտրած վայրերից մեկը:

Երախտագիտություն հայտնելով Ավստրիայի կառավարությանը, Եվրոպայի, ինտեգրացիայի և արտաքին գործերի դաշնային նախարարությանն իր պաշտոնավարության ընթացքում ցուցաբերած աջակցության համար՝ ՀՀ դեսպանը շեշտեց, որ Ավստրիան Հայաստանի կարևորագույն գործընկերներից է և նորագույն շրջանում հայ ժողովուրդը մշտապես զգացել է ավստրիացի ժողովրդի աջակցությունը, սկսած 1988 թվականից, երբ ավերիչ երկրաշարժի ժամանակ ավստրիական կառավարությունը և բարեսիրական կազմակերպությունները մի շարք մարդասիրական նախագծեր իրականացրին և շարունակում են իրականացնել տուժած քաղաքներում, վերջացրած ԵՄ-ի հետ ՀՀ համագործակցության սերտացման հարցերում ունեցած գործուն աջակցությամբ:

Պաշտոնական մասի ավարտին Ավստրիայի Եվրոպայի, ինտեգրացիայի և արտաքին գործերի դաշնային նախարարությունում տրվեց ընդունելություն՝ ի պատիվ ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի: