ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՈՎ. «Ո՞վ ասաց՝ կա «Հայֆիլմ» կինոստուդիա, չկա՛». Դավիթ Սաֆարյան

Լուրեր

05.10.2026 | 11:13
Բրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի․ նախկին նախագահի որդին կմրցի երկրի գործող ղեկավարի հետ
05.10.2026 | 11:11
Ծավում, որտեղ խմելու ջրում սնդիկ էր հայտնաբերվել, ապօրինի հանքարդյունահանման գործ է բացահայտվել․ ՔԿ
05.10.2026 | 11:04
Սպիտակ տունը հայտարարել է, որ հետևում է Ռուսաստանում ժանտախտի մասին հաղորդումներին
05.10.2026 | 10:49
Ռուսական հարձակման հետևանքով Խարկովում մեկ մարդ է զոհվել․ վնասվել են Օդեսայի մարզի նավահանգստային ենթակառուցվածքները
05.10.2026 | 10:34
Ուսուցչի առաքելությունն ավելի պատասխանատու է դառնում․ նախարարի ուղերձը՝ մասնագիտական տոնի կապակցությամբ
05.10.2026 | 10:17
Դատախազությունը խախտումներ է հայտնաբերել «Վանա լիճ դրախտ» համալիրի օտարման գործընթացում
05.10.2026 | 10:09
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 5-ի դրությամբ
05.10.2026 | 09:46
Կոտայքում մեքենայից կրակել են պարեկների ուղղությամբ․ երկու ծառայող վիրավորվել է, 2 անձ՝ ձերբակալվել
05.10.2026 | 09:41
Հենրիխ Մխիթարյանը գոլ է խփել ստուգողական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 22:31
Եղիշե Մելիքյանը և Իգոչուկվու Իվուն՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 21:16
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կիևի ուղղությամբ հարվածների հետագա ուժեղացման մասին
04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
Բոլորը

«Կինեմատոգրաֆիան Հայաստանում ոչ թե թերի է, ոչ թե վատ է աշխատում, այլ որպես համակարգ գոյություն չունի։ Մենք անում ենք ֆիլմեր՝ ի հեճուկս այն պայմանների, որոնք կան»,- նման կարծիք է հայտնում կինոռեժիսոր Դավիթ Սաֆարյանը՝ Factor.am-ի «Երևանի ժամանակով» զրուցաշարի շրջանակում։

Նա շեշտում է, որ դիստրիբուցիայով զբաղվող օղակի պակաս կա․ «Պետությունը ոչ մի բան չպետք է անի, որովհետև պարզվեց, որ չի կարողանում անել․․․ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի սահմաններում արդեն կան պրոֆեսիոնալներ, որոնք կարող են ներքին դիստրիբուցիայով զբաղվել»,- նշում է մեր զրուցակիցը։

Ռեժիսորը միաժամանակ նկատում է, որ առանց պետական աջակցության՝ չի կարող արվեստի գործ ստեղծվել․ «Առևտուրը ազգային դեմք չունի․ ոչ ոք չի ասում՝ հայկական, վրացական, իտալական առևտուր, բայց ասում ենք՝ հայկական, վրացական, իտալական կինո»։

Դ․Սաֆարյանն անդրադառնում է նաև Հայաստանի ազգային կինոկենտրոնի գործունեությանը՝ շեշտելով, որ այն իրեն բոլորովին չի բավարարում․ «Համակարգ չկա․ դա օղակ է, որի միջոցով պետական ֆինանսավորումը հասնում է պրոդյուսերին, բայց դա համակարգ չէ»։

Ռեժիսորը նաև տարակուսանք է հայտնում՝ ինչպե՞ս կարելի է «Կինոյի մասին» օրենք չունենալ և կինոյի ոլորտում քայլ անել․ «Հիմա էլ մտածում են՝ գուցե մի մասնագետ դրսից գա, մեզ փրկի։ Չեմ կարծում, որ մենք չունենք կինոյի ոլորտի մասնագետներ, որոնք չկարողանան օգնել մեզ ոտքի կանգնել՝ իմանալով մեր թույլ և ուժեղ կողմերը»։

Դ․Սաֆարյանը խոսում է նաև «Հայֆիլմի» մասնավորեցման նպատակահարմարության մասին․ «Չի կարելի նորից տալ, նորից սխալվել․․․Ո՞վ ասաց՝ կա «Հայֆիլմ» կինոստուդիա․․․Չկա․․․Եկեք աչքակապությամբ չզբաղվենք»։

Աննա Բաբաջանյան