Հինգ տարի հետո մեր դպրոցն անճանաչելի է դառնալու. Արայիկ Հարությունյան

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն այսօր հանդիպել է «Teach For All» և «Դասավանդի՛ր, Հայաստան» կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ Ուենդի Քոփի և Լարիսա Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ «Դասավանդի՛ր, Հայաստան» կազմակերպության հետ ԿԳ նախարարության համագործակցությունն արդյունավետ է, և պետք է ուղիներ գտնել՝ այն ընդլայնելու համար:

««Դասավանդի՛ր, Հայաստան»-ի հետ համագործակցությունը կարևոր է մեզ համար, քանի որ հանրակրթության ոլորտում առկա են որոշակի խնդիրներ՝ հատկապես մարզերում մասնագետների պակասի տեսանկյունից: Ներկայումս դպրոցի շրջանավարտների քննադատական մտածողությունը, իրավունքների և պարտականությունների ընկալումը ցածր մակարդակի վրա է: Այդ առումով «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի մասնագետների ներգրավումը տեղերում կարևոր խնդիր է լուծում. այնտեղ, որտեղ նրանք գնացել են աշխատելու, միջավայր է փոխվել, որն էլ իր հերթին փոխել է ուսուցչին, ծնողին  և համայնքը: Այս ծրագրի շրջանավարտներն ունեն առաջնորդներին հատուկ հմտություններ, որոնք  ձևավորում են քննադատական, վերլուծական մտածողությամբ, իր իրավունքներն ու պարտականությունները գիտակցող  ազատ քաղաքացի: Ձեռք բերելով այս հմտությունները՝ աշակերտը դառնում է գլոբալ աշխարհի մի մասնիկ: Մեր իրականացրած բարեփոխումները հստակ արդյունքներ կարձանագրեն միայն միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով, և վստահեցնում եմ, որ հինգ տարի հետո մեր դպրոցն անճանաչելի է դառնալու»,-նշել է նախարարը:

Լարիսա Հովհաննիսյանն իր հերթին նշել է, որ 2015 թվականից «Դասավանդի՛ր, Հայաստանը» սկսել է իր համագործակցությունը «Teach For All»-ի հետ: Այն 40 անկախ ազգային կազմակերպությունների համաշխարհային ցանց է, որի նպատակն է ընդլայնել կրթական հնարավորությունները բոլոր երեխաների համար: «Դասավանդի՛ր, Հայաստանի» ղեկավարն առանձնացրել է կազմակերպության գերակայությունները, որոնց թվում են՝ համայնքների հետ սերտ աշխատանքը և համայնքի զարգացման ծրագիրը: Նա նաև տեղեկացրել է, որ 2019 թվականի հոկտեմբերին Երևանում կանցկացվի «Teach For All»-ի տարեկան գլոբալ համաժողովը, որին նախատեսվում է 400-500 պատվիրակների մասնակցություն: