«Պետք է հասկանանք՝ 88 հոգանոց խմբակցությունը ինչի՞ կարիք ունի»․ ԲՀԿ-ականը «Իմ քայլի» հետ կոալիցիա կազմելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.10.2026 | 23:33
Հայտնաբերվել է 431 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
19.10.2026 | 23:19
Կարատեիստ Յուրա Զալյանը` Մ21 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
19.10.2026 | 23:04
Փաշինյանը ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին կոչ է արել ապօրինի ճնշումների մասին անձամբ իրեն հայտնել
19.10.2026 | 22:50
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 2 սմ-ով․ նախորդ տարվա նույն օրվա համեմատ 22 սմ-ով բարձր է
19.10.2026 | 22:35
Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է կենսաբազմազանության պահպանության և պարենային անվտանգության ոլորտներում միջազգային համագործակցությունը
19.10.2026 | 22:17
Բաքուն Թուրքիայում բնակվող 7 անձի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել և հեռակա կալանավորել իշխանության բռնի զավթման կոչերի համար
19.10.2026 | 22:00
Հայաստանի պատմամշակութային արգելոց-թանգարանները հոկտեմբերի 19-30-ը կաշխատեն ամեն օր
19.10.2026 | 21:48
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.10.2026 | 21:33
Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնության լավագույն մարզիկ է ճանաչվել Նարեկ Գրիգորյանը
19.10.2026 | 21:25
ՌԴ-ն ու Իրանը ապատեղեկատվություն են տարածում․ Ալբանիայի վարչապետը ցուցարարներին զգուշացրել է «կարմիր գծի» մասին
19.10.2026 | 21:13
Երևանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
19.10.2026 | 21:00
ՌԴ իմ մուտքի արգելքից հետո ես չեմ լռի․ եթե ՀՀ-ի ինքնիշխանության դեմ կա ոտնձգություն, պետք է խոսել․ Լուսինե Բադալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 20:46
Մոսկվան մտադիր չէ հրաժարվել Իրանի հետ համագործակցությունից․ Լավրովը Թեհրանում է
19.10.2026 | 20:33
Բաքուն թուրքական ԶԼՄ-ներին մեղադրել է կողմնակալության, Ադրբեջանի մասին ապատեղեկատվություն տարածելու մեջ
19.10.2026 | 20:21
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր
Բոլորը

«Բարգավաճ Հայաստանը» դեռևս չի հայտարարի իր ընդդիմադիր լինելու մասին։ «Մի քիչ չշտապենք հլը»,- առաջարկում է ՀՀ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը։

Եթե նույնիսկ կուսակցությունը հայտարարի ընդդիմություն լինելու մասին, պարոն Մելքումյանը ԲՀԿ-ի կոշտ ընդդիմություն լինելը բացառում է։ «Չպետք է տանել հարաբերությունները թշնամանքի, անհիմն առճակատումների»,- ասում է նա։

Երրորդ անգամ պատգամավոր դարձած Միքայել Մելքումյանը նկատում է, որ նույնիսկ «Իմ քայլը» դաշինքի հետ կոալիցիա կազմելը հարյուր տոկոսով բացառված չէ։

«Էս պահին ես չեմ ուզում հստակ ասել՝ այո կամ ոչ, ճիշտ չի, որովհետև դեռևս ձևավորման փուլն ա, հասկանանք՝ 88 պատգամավոր ունեցող խմբակցությունը ինչի՞ կարիք ունի»,- ակնարկում է ԲՀԿ-ական պատգամավորը։

Միքայել Մելքումյանը համաձայն չէ, որ «Բարգավաճ Հայաստանի» վարկանիշն ընտրությունից ընտրություն ընկնում է․ «Հիմա դուք մանդատները վերցրեք, հասկանալի ա՝ 31-ի փոխարեն 26 մանդատ է, բայց էս ոգևորության պայմաններում, որ ձեռք բերեցինք, մեր սպասածը չի, բայց բավարար ա մեզ»։

«Ծառուկյան» խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Նաիրա Զոհրաբյանի կարծիքով ոչ թե ԲՀԿ-ի վարկանիշն է ընկել, այլ Նիկոլ Փաշինյանի վարկանիշն է բարձր։ Ավելին, ինքը չի հավատում, թե «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուների հավաքած տասնյակ հազարավոր քվեները հենց նրանց տրված քվեներն են։

«Առավելագույնը էդտեղ իրենք երևի ունեն մի քանի հարյուր վստահության քվե, մնացածը Նիկոլ Փաշինյանին տրված վստահության քվեներն են»,- համոզված է ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը։

Ի տարբերություն Միքայել Մելքումյանի, տիկին Զոհրաբյանը խորհրդարանում ԲՀԿ-ին տեսնում է հենց ընդդիմադիր դաշտում․ «Ես կարծում եմ, մենք էդ դաշտում էլ կգործենք, բայց ես հիմա չեմ կարող դեռևս քաղաքական խորհրդում չքննարկված հայտարարություն անել»։

Ըստ պատգամավորի, նոր խորհրդարանում, սակայն, կփոխվի ընդդիմության հռետորաբանությունը, քանի որ իշխանությունն այլևս Հանրապետականինը չէ, որն ամեն ինչ անում էր Հայաստանի և հայ ժողովրդի դեմ։

«Կտեսնենք որևէ սխալ քայլ, որևէ սխալ ուղի, որը կարող է տանել երկիրը ոչ այն ճանապարհով, կլինենք ամենաարմատական և ամենակոշտ քննադատողը»,-ասում է տիկին Զոհրաբյանը։

Նկատի ունենալով Նիկոլ Փաշինյանի բարձր վարկանիշը, պատգամավորը զգուշացնում է, որ վարչապետի պաշտոնակատարը նկատի ունենա, թե ինչի հանգեցրեց Հանրապետականի մենիշխանությունը․ «Միշտ կա վտանգը, որ քաղաքական մոնոպոլիան, բացարձակ իշխանությունը տանում է բացարձակ այլասերման»։

Ի դեպ, տիկին Զոհրաբյանը շարունակում է պնդել, որ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանն իսկապես ուղղորդել է մարզի համայնքապետերին, որպեսզի նրանք մարզում ապահովեն «Իմ քայլը» դաշինքի հաղթանակը:

«Գիտե՞ք ինչու ես չեմ ուզում իրավական ընթացք տալ սրան, որովհետև համակարգված ուղղորդում իշխանության կողմից, համակարգված պրեսինգ: Ընտրական կաշառքներ, վարչական ռեսուրսի համակարգված կիրառում չի եղել»,- թեման փակում է տիկին Զոհրաբյանը։

Մհեր Արշակյան