Պատրաստ ենք քննարկել. Արամ Սարգսյանը՝ Արտակ Զեյնալյանի հետագա պաշտոնավարման մասին

Լուրեր

14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
14.11.2026 | 10:10
ԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին
14.11.2026 | 09:56
Փաշինյանը դեկտեմբերին երեք անգամ կմեկնի Ռուսաստան․ «Մեր նպատակը չէ խնդիրներ ստեղծել ՌԴ-ի համար»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի սահմանափակ թվով հատուկ առաջարկը՝ TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Խորհրդարանական արտահերթ ընտրություններն այլևս իրողություն են: Առաջիկայում սպասվում է 7-րդ գումարման Ազգային ժողովի և կառավարության ձևավորումը:

Ազգային ժողովը, սակայն, ձևավորումից հետո վարչապետ չի ընտրի: Սահմանադրության համաձայն՝ հանրապետության նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը սկսվելուց հետո անհապաղ վարչապետ կնշանակի խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին: Վարչապետը նշանակվելուց հետո 15-օրյա ժամկետում կձևավորի նոր կառավարությունը, որն էլ առավելագույնը 20 օրվա ընթացքում խորհրդարանին կներկայացնի իր գործունեության ծրագիրը։

Նշենք, որ Կառավարության կազմից ՔՊ-ական մի շարք նախարարներ ընդգրկված էին ընտրական ցուցակներում և մասնակցում էին քարոզարշավին: Թե նրանցից ովքեր կշարունակեն գործադիրում աշխատանքը, դեռևս պարզ չէ:

Factor.am-ի տեղեկություններով՝ հեղափոխությունից հետո արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցրած «Հանրապետություն» կուսակցության անդամ Արտակ Զեյնալյանը չի վերանշանակվի: Արտակ Զեյնալյանը, հիշեցնենք, Երևանի ավագանու ընտրություններին «Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածուն էր:

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդից հետաքրքրվեցինք՝ Արտակ Զեյնալյանը կշարունակի՞ աշխատել Նիկոլ Փաշինյանի կառավարությունում. «Եթե առաջարկեն, հաստատ կքննարկենք ու որոշում կունենանք»:

Ավելի վաղ, Factor.am-ը գրել էր, թե ովքեր կզբաղեցնեն ԱԺ նախագահի և երկու փոխնախագահների պաշտոնները:

Շողիկ Գալստյան