Ստրասբուրգում հրաձգությունից հետո անվտանգության միջոցառումները Ֆրանսիայում ուժեղացվել են

Լուրեր

28.09.2026 | 17:10
Նեթանյահուն հրահանգել է Էրդողանի դեմ հայց պատրաստել՝ Միջազգային քրեական դատարան ուղարկելու համար
28.09.2026 | 17:00
Զովունիում 1550 քմ հողատարածք վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 16:52
Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ
28.09.2026 | 16:43
Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հռոմ
28.09.2026 | 16:38
Պայթյունից զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է
28.09.2026 | 16:31
ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում
28.09.2026 | 16:26
Փոփոխություններ` Հայաստանի Մ-20 և Մ-21 հավաքականներում
28.09.2026 | 16:22
Ենթակայանը հրդեհից հետո դեռ ծխում է․ քրեական վարույթ է հարուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 16:11
Երևանում կայացավ Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով
28.09.2026 | 16:05
Արսեն Մանուկյանը կազատվի Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
28.09.2026 | 16:00
ԱՄՆ-ն ու Չինաստանը երկարաձգել են առևտրային հրադադարը․ Թրամփը Սիին առաջարկել է ամերիկյան զենք գնել
28.09.2026 | 15:51
«Անկախ դիտորդը» ՏԻՄ ընտրություններում 31 խախտում է արձանագրել
28.09.2026 | 15:39
Մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս» միջատասպան նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ
28.09.2026 | 15:35
Յուգեն Կլոպը վատագույն մեկնարկն է գրանցել Գերմանիայի հավաքականում
28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
Բոլորը

Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում հրաձգությունից հետո անվտանգության միջոցառումները ուժեղացվել են: Հրաձգության հետևանքով 3 մարդ է զոհվել, ևս 12-ը վիրավոր է: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Reuters-ը:

Ֆրանսիայի ՆԳ նախարար Քրիստոֆ Կաստաները տեղեկացրել է, որ դեռևս չի հաջողվել գտնել հանցագործին. նա փախուստի մեջ է և շարունակում է վտանգ ներկայացնել հասարակության համար: «Կառավարությունն ուժեղացրել է սահմանային վերահսկողությունը, սպառնալիքի մակարդակը՝ հասցրել առավելագույն աստիճանի: Մենք կուժեղացնենք անվվտանգությունը բոլոր ծննդյան տոնավաճառներում՝ նման հարձակումները կանխելու համար»,- ասել է Կաստաները:

Ոստիկանությանը հաջողվել է պարզել հրաձիգի ինքնությունը. նա 29-ամյա Շերիֆ Շեքաթն է: Հայտնի է, որ նա հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում է եղել՝ որպես պոտենցիալ վտանգավոր սուբյեկտ: Տղամարդու արարքի շարժառիթները դեռևս հայտնի չեն, ոչ ոք չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը:

Ստրասբուրգի քաղաքապետ Ռոլան Ռիսը դեկտեմբերի 12-ը սգո օր է հայտարարել. բոլոր տոնավաճառները քաղաքում փակ կլինեն, մշակութային միջոցառումները կչեղարկվեն:

Նշենք, որ ողբերգական միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 11-ի երեկոյան: Տղամարդը կրակ է բացել ծննդյան տոնավաճառի այցելուների ուղղությամբ: Իրավապահները վիրավորել են հրաձիգին, սակայն նրան հաջողվել է փախուստի դիմել: