ՏՏ ոլորտում այս տարի ունեցել ենք 477 շրջանավարտ, մինչդեռ աշխատաշուկայում այսօր առկա է 2-3 հազար մասնագետի պահանջարկ. փոխնախարար

Լուրեր

12.11.2026 | 18:51
Nvidia-ի գլխավոր տնօրեն Հուանգը հրաժարական է տվել սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 18:43
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
12.11.2026 | 18:28
Ռուսաստանը կարող է համաձայնել Ուկրաինայի հարցով բանակցություններին Եվրոպայի մասնակցությանը․ Մերց
12.11.2026 | 18:20
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «ՆԵԿ Նեյմեգեն» խաղի տոմսերի գները
12.11.2026 | 18:10
Փաշինյանն Էրդողանի հետ հանդիպումը դրական է գնահատել // Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ որոշմանն է անդրադարձել․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 17:59
«Պրովոկացիոն հայտարարություն եք անում», «Կամ խուժան եք, կամ գողական»․ դատախազը և Գալստանյանը վիճեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:50
Էրդողանը Փեզեշքիանի հետ հանդիպմանն Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղ բանակցություններ սկսելու կոչ է արել
12.11.2026 | 17:41
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց TRIPP զարգացման ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փաթեթը
12.11.2026 | 17:39
ԵՄ-ն նոյեմբերի 16-ին կհաստատի ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները
12.11.2026 | 17:30
Մեր թիմը հայտնի է բազմակարծությամբ. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:24
Գարեգին Բ-ի եղբայրը և եղբորորդին դատապարտվեցին ազատազրկման, բայց նրանց նկատմամբ փորձաշրջան նշանակվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:23
Հույսներդ կտրեք` 300 հազար ադրբեջանցիներ չեն գալու Հայաստան. Չախոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:19
«Մանչեսթեր Յունայթեդը» մնաց առանց գլխավոր մարզիչի
12.11.2026 | 17:14
Կրեմլում մեկնարկել է Պուտինի հանդիպումը Ուիթկոֆի և Քուշների հետ. ՌԴ նախագահն առաջարկել է հումանիտար առաքելություն կազմակերպել Կոնստանտինովկայում
12.11.2026 | 17:04
Գարեգին Բ-ի եղբոր և եղբորորդու գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանն ընդունել է ՄԱԶԾ քաղաքականության և ծրագրերի աջակցության գրասենյակի Կայուն զարգացման նպատակների ինտեգրման, խթանման և քաղաքականության մշակման աջակցության պատվիրակությանը:

ՄԱԶԾ պատվիրակության այցի նպատակն է ծանոթանալ ՀՀ կողմից ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների ազգայնացման գործընթացին, ինչպես նաև աջակցել սահմանված նպատակների իրականացման ճանապարհային քարտեզի և բարեփոխումների օրակարգում  ընդգրկված համապատասխան  ռազմավարական փաստաթղթերի մշակմանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են «Կայուն զարգացման 2030 օրակարգում» ներառված 17 նպատակները, որի չորրորդ նպատակը վերաբերում է ներառական և բոլորի համար որակյալ կրթության ապահովմանը, ինչպես նաև ողջ կյանքի ընթացքում ուսման հնարավորության խթանմանը: Դավիթ Սահակյանը նշել է, որ ներկայումս մշակվող ռազմավարական փաստաթղթերը, այդ թվում` Կրթության զարգացման պետական ծրագիրը, ուղղված են վերոնշյալ քաղաքականության իրականացմանը:

Նրա խոսքով` ՀՀ կրթության բյուջեն սահմանափակ է, որի շրջանակում պետք է լուծումներ գտնել` այն արդյունավետ տնօրինելու համատեքստում: Ըստ փոխնախարարի` այդ նպատակով ԿԳ նախարարությունն ակտիվ համագործակցում է տեղական և միջազգային կազմակերպությունների հետ, օգտագործում սփյուռքի ներուժը, ինչպես նաև սոցիալական պատասխանատվության շրջանակում ներգրավում արդեն կայացած կրթական համակարգերը` այլ ուսհաստատությունների զարգացման համար:

«Որոշ ոլորտներում մեր երկրի տնտեսությունն առաջ է ընկնում կրթությունից: Օրինակ, ՏՏ բնագավառում այս տարի ունեցել ենք  բակալավրիատի 477 շրջանավարտ, մինչդեռ այս ոլորտի աշխատաշուկայում այսօր առկա է 2-3 հազար մասնագետի պահանջարկ: Առհասարակ, դպրոցներում բնագիտական առարկաների պահպանման և զարգացման, հանրակրթության ոլորտում տղամարդ ուսուցիչների ներգրավման, ինչպես նաև գյուղական համայնքներում հասանելի և որակյալ կրթության ապահովման խնդիր ունենք, քանի որ Հայաստանում առկա են 100 աշակերտից պակաս թվաքանակ ունեցող մեծ թվով դպրոցներ: Մեզ համար շատ կարևոր է յուրաքանչյուր համայնքում ունենալ դպրոց, այլ խնդիր է` հանրակրթության որ աստիճանի: Գործող ֆինանսավորման բանաձևի պարագայում` այսօր շատ գյուղական դպրոցներ հայտնվել են ծանր ֆինանսական վիճակում: Ներկայումս քննարկում ենք ֆինանսավորման նոր մեխանիզմներ ներդնելու հարցը, որտեղ նախատեսվում է պետականորեն ֆիքսել ուսուցչի նվազագույն աշխատավարձը և ներդնել այնպիսի համակարգ, որը հիմնված լինի դպրոցի իրական կարիքի վրա»,-նշել է Դավիթ Սահակյանը:

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը նշել է, որ Հայաստանի կրթական համակարգը մի շարք ուղղություններով գրանցել է մեծ հաջողություն: «Հայաստանը տարածաշրջանում առաջատար է համընդհանուր ներառականության ներդրման առումով: Այն նաև հաջողություն է գրանցել նախադպրոցական կրթության հասանելիության ապահովման և ՄԿՈՒ ոլորտում բարեփոխումների իրականացման ուղղությամբ: Հայաստան ժամանած փորձագետները տարբեր երկրներում Կայուն զարգացման նպատակների իրականացման հարուստ փորձ ունեն և կկարողանան օժանդակել ՀՀ կառավարությանը»,-նշել է նա:  

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Արարատյան բակալավրիատ ծրագրին, կրթության ոլորտում ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակած չափորոշիչներին, ՄԿՈւ ոլորտում իրականացվող բարեփոխումներին, մասնավորապես, գյուղատնտեսության ոլորտում և այլն: