ԱԶԲ-ն պատրաստ է ներդնել դրամաշնորհային միջոցներ` Հայաստանում միջազգային չափանիշներին բուժհաստատություններ ունենալու համար

Լուրեր

14.11.2026 | 09:56
Փաշինյանը դեկտեմբերին երեք անգամ կմեկնի Ռուսաստան․ «Մեր նպատակը չէ խնդիրներ ստեղծել ՌԴ-ի համար»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
Բոլորը

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) կենտրոնական և արևմտյան դեպարտամենտի սոցիալական ոլորտի վարչության տնօրեն Ռի Հիրաոկային և սոցիալական ոլորտի բաժնի առողջապահության ավագ մասնագետ Ռուզել Լավադոյին:

Հանդիպման ընթացքում քննարկվել է համատեղ աշխատանքային խումբ ստեղծելու հնարավորությունը, որը, բացի տեխնիկական օժանդակությունից, կաջակցի նաև առողջապահության ոլորտի քաղաքականության և ռազմավարական նշանակության փաստաթղթերի մշակման հարցերում:

Արսեն Թորոսյանը կարևորել է այս ուղղություններով համագործակցությունը, հույս հայտնելով, որ ծրագրերը կլինեն երկարատև և գործուն:

Կողմերը խոսել են էլեկտրոնային առողջապահության, մասնագիտական կրթության, բժշկական ապահովագրության ներդրման և պետություն-մասնավոր հատվածում համագործակցության զարգացմանն ուղղված հարցերի շուրջ:

 

ԱԶԲ ներկայացուցիչները նշել են, որ պատրաստ են տրամադրել խորհրդատվություն, ինչպես նաև ներդնել վարկային կամ դրամաշնորհային միջոցներ` Հայաստանում միջազգային չափանիշներին և կառավարման սկզբունքներին համապատասխանող բուժհաստատություններ ունենալու նպատակով:

 

Երկուստեք շեշտել են, որ համատեղ աշխատանքը և համագործակցությունը շարունակական են լինելու: