Փոփոխվում են Կենտրոնական բանկի կառավարման մարմինների ձևավորման կարգն ու պայմանները

Լուրեր

12.11.2026 | 19:00
8 անշարժ գույք, Maybach և միլիոններ․ ինչ են ուզում բռնագանձել Արթուր Բաղդասարյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 18:51
Nvidia-ի գլխավոր տնօրեն Հուանգը հրաժարական է տվել սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 18:43
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
12.11.2026 | 18:28
Ռուսաստանը կարող է համաձայնել Ուկրաինայի հարցով բանակցություններին Եվրոպայի մասնակցությանը․ Մերց
12.11.2026 | 18:20
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «ՆԵԿ Նեյմեգեն» խաղի տոմսերի գները
12.11.2026 | 18:10
Փաշինյանն Էրդողանի հետ հանդիպումը դրական է գնահատել // Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ որոշմանն է անդրադարձել․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 17:59
«Պրովոկացիոն հայտարարություն եք անում», «Կամ խուժան եք, կամ գողական»․ դատախազը և Գալստանյանը վիճեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:50
Էրդողանը Փեզեշքիանի հետ հանդիպմանն Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղ բանակցություններ սկսելու կոչ է արել
12.11.2026 | 17:41
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց TRIPP զարգացման ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փաթեթը
12.11.2026 | 17:39
ԵՄ-ն նոյեմբերի 16-ին կհաստատի ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները
12.11.2026 | 17:30
Մեր թիմը հայտնի է բազմակարծությամբ. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:24
Գարեգին Բ-ի եղբայրը և եղբորորդին դատապարտվեցին ազատազրկման, բայց նրանց նկատմամբ փորձաշրջան նշանակվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:23
Հույսներդ կտրեք` 300 հազար ադրբեջանցիներ չեն գալու Հայաստան. Չախոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:19
«Մանչեսթեր Յունայթեդը» մնաց առանց գլխավոր մարզիչի
12.11.2026 | 17:14
Կրեմլում մեկնարկել է Պուտինի հանդիպումը Ուիթկոֆի և Քուշների հետ. ՌԴ նախագահն առաջարկել է հումանիտար առաքելություն կազմակերպել Կոնստանտինովկայում
Բոլորը

Կառավարությունը հավանություն է տվել տալ «ՀՀ կենտրոնական բանկի մասին» և հարակից մի շարք ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ գործադիրի օրենսդրական նախաձեռնությանը: 
Օրինագծերի ընդունումը պայմանավորված է ՀՀ նոր սահմանադրության ընդունմամբ, որով փոփոխվել են ՀՀ կենտրոնական բանկի նպատակներն ու կառավարման մարմինների ձևավորման կարգն ու պայմանները: Սահմանադրական փոփոխություններով պայմանավորված՝ փոփոխվել են ՀՀ կենտրոնական բանկի կառավարման մարմիններին ներկայացվող պահանջները, անհատական տվյալների հավաքագրման սկզբունքները: Մասնավորապես, ՀՀ կենտրոնական բանկին է փոխանցվել նոր հիմնական նպատակ՝ ՀՀ-ում ֆինանսական կայունության ապահովումը: Հստակեցվել է ԿԲ վճարային համակարգերի հսկողության (oversight), մրցակցության ոլորտում գործառույթները:

Նախագահական կառավարման համակարգից խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու հետ կապված փոփոխվել են ԿԲ նախագահի, տեղակալների և խորհրդի մյուս անդամների նշանակման ու ազատման դրույթները: Այլ փոփոխություններով պայմանավորված՝ ԿԲ տարեկան հաղորդում է ներկայացնում Ազգային ժողով դրամավարկային քաղաքականության ծրագրի, դրա կատարման վերաբերյալ: Արժույթի միջազգային հիմնադրամի առաջարկություններով պայմանավորված՝ նախագծով սահմանվել է, որ ԿԲ-ում ձևավորվում է գործադիր կոմիտե, կատարվել են ներքին և արտաքին աուդիտներին վերաբերող փոփոխություններ, հստակեցվել են կառավարման մարմինների իրավասությունները և այլն: