Շնորհավորում ենք խորհրդարան անցած երեք քաղաքական ուժերին՝ մաղթելով նրանց արդյունավետ գործունեություն ի նպաստ Հայաստանի. ՕԵԿ

Լուրեր

08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
08.08.2026 | 15:24
Կյանքից հեռացել է Լիոնել Մեսիի հայրը
Բոլորը

«Օրինաց Երկիր» կուսակցությունը դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ, հանդես է եկել հայտարարությամբ:

ՕԵԿ հայտարարության մեջ ասվում է. «Դեկտեմբերի 9-ին տեղի ունեցան Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններ: Շնորհակալություն ենք հայտնում մեր օգտին քվեարկած ավելի քան 12 հազար քաղաքացիներին, մեր համախոհներին և գաղափարակից ընկերներին: Շնորհավորում ենք խորհրդարան անցած երեք քաղաքական ուժերին՝ մաղթելով նրանց արդյունավետ գործունեություն ի նպաստ Հայաստանի Հանրապետության և մեր ժողովրդի:

«Օրինաց Երկիր» կուսակցությունը վերջին 20 տարիների ընթացքում հանդիսանում է ՀՀ առավել ակտիվ քաղաքական ուժերից մեկը: 18 տարի շարունակ ներկայացված լինելով ՀՀ Ազգային Ժողովում ՕԵԿ-ը պայքարել է մեր երկրի անվտանգության, քաղաքացիների սոցիալական պաշտպանության և բարեկեցության, ինչպես նաև արդարության և օրինականության ամրապնդման համար:

250-ից ավելի օրենքները, բազմաթիվ ժողովրդանպաստ ծրագրերը և նախաձեռնությունները ասվածի վառ օրինակն են և նպաստել են հարյուր հազարավոր մեր քաղաքացիների խնդիրների լուծմանը: Աստված պահապան բոլորին»: