Նոր խորհրդարանը վարչապետ չի ընտրի. ինչպես է ձեւավորվելու նոր կառավարությունը

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԿԸՀ-ն արդեն ամփոփել է դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքերը:

Նախնական տվյալների համաձայն՝ 7-րդ գումարման խորհրդարանում կլինեն «Իմ քայլը» դաշինքը՝ 70 տոկոս քվեով, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 8,27 տոկոս քվեով եւ «Լուսովոր Հայաստան» կուսակցությունը՝ 6,37 տոկոս քվեով: 7-րդ գումարման Ազգային ժողովի ձեւավորումից հետո խորհրդարանը վարչապետ չի ընտրելու:

Խորհրդարանի ձեւավորումից անմիջապես հետ մեծամասնության առաջարկած թեկնածուին ՀՀ նախագահը նշանակում է վարչապետի պաշտոնում: Այս ընթացակարգը կարգավորվում է ՀՀ սահմանադրության 149 հոդվածի առաջին մասով: «Հանրապետության նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվելուց անմիջապես հետո անհապաղ վարչապետ է նշանակում Սահմանադրության 89-րդ հոդվածով սահմանված կարգով ձեւավորված խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին:

Ազգային ժողովի ձեւավորումից հետո վարչապետի ընտրություն եւ քվեարկություն տեղի չի ունենում: Քվեարկությունն ու ընտրությունը տեղի են ունենում այն ժամանակ, երբ վարչապետը հրաժարական է տալիս»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը: Նշենք, որ վարչապետի ընտրությունից հետո Սահմանադրության համաձայն՝ կառավարությունը ձեւավորվում է 15 օր անց:

Գործադիր մարմնի կազմավորումից քսան օր անց էլ վարչապետն Ազգային ժողով է ներկայացնում կառավարության ծրագիրը: Խորհրդարանը կառավարության ծրագրին կարող է հավանություն տալ կամ չտալ յոթ օրվա ընթցաքում: Հայկ Վարդանյան